Կառավարությունը 450 մլն դրամով կաջակցի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային![]() 15 մայիսի 2015 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն կցուցաբերի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկային, հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզ մայիսի 14-ին աշխատանքային այցի ժամանակ, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից: Իտալական Sartis ընկերության հետ համագործակցող ֆաբրիկան տարեկան Իտալիա և Գերմանիա է արտահանում շուրջ 700 հազար բաճկոն: Այժմ աշխատանքներ են տարվում իտալական Dizel ընկերության հետ համատեղ բարձրորակ ջինսերի արտադրություն կազմակերպելու համար: «Գլորիա»-ում աշխատում է 1300 մարդ: «Վանաձորը մշտապես եղել է արդյունաբերական մեծ քաղաք և այսօր որևէ խոշոր ձեռնարկություն չի գործում, բացառությամբ «Գլորիա» կարի ֆաբրիկայի: Պայմանավորվել ենք ֆաբրիկայի ղեկավարության հետ, որ կառավարությունը ցուցաբերելու է 450 մլն դրամի ֆինանսական աջակցություն, ինչի արդյունքում ստեղծվելու է լրացուցիչ 200 և ավելի աշխատատեղ»,- ֆաբրիկա այցից հետո ասել է վարչապետը: Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1977-ին, տեխնիկապես համալրվել է 2007-ին և այժմ ապահովված է գերմանական և ճապոնական արտադրության ժամանակակից կարի մեքենաներով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |