Ահաբեկիչ Ցարնաևը դատապարտվել է մահապատժի![]() 16 մայիսի 2015 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչական գործողության կազմակերպիչներից մեկը` Ջոհար Ցարնաևը դատապարտվել է մահապատժի` մահացու ներարկման միջոցով: Ատենակալները միաձայն որոշել են, որ հանցագործը բավականաչափ չի զղջում կատարածի համար: Ատենակալներից միայն մեկը համաձայնվեց, որ հազիվ թե դատապարտյալը հանցագործություն կատարի կամ հրահրի այն կատարել, եթե նրան ցմահ ազատազրկման դատապարտեն: Ապրիլի 8-ին ատենակալները Բոստոնում Ջոհար Ցարնաևին մեղավոր ճանաչեցին զանգվածային խոցման զենքի կիրառմամբ ահաբեկչության համար` որպես հանցակից: Նրա մեղքը ճանաչվել է մեղադրանքի 30 կետով: Մահապատիժ է նախատեսված մեղադրանքի 17 կետով: Ցարնաևի գործով դատախաղի տեղակալ Էլոկ Չակրավարտին իր եզրափակիչ խոսքում ասաց, որ մեղադրյալն ու նրա եղբայրը` Տամերլան Ցարնաևը, ահաբեկչական գործողություն են կատարել, պատժելու համար ԱՄՆ-ին: Ըստ մեղադրյալի, պայթյունը վրեժ էր ռազմական գործողությունների ժամանակ մահմեդականների սպանությունների համար: Ջոհար և Տամերլան Ցարնաևներն ահաբեիչություն գործեցին 2015-ի ապրիլի 15-ին: Պայթյունի արդյունքում 3 մարդ զոհվեց, 260-ից ավելին վիարվորվեց: Տամերլանը սպանվեց հետապնդման ժամանակ, իսկ Ջոհարին հետագայում ձերբակալեցին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |