Էրդողանը ցանկանում է թրքալեզու աշխարհը դարձնել համաշխարհային քաղաքականության կենտրոն

PanARMENIAN.Net - «Թրքալեզու աշխարհը կդառնա համաշխարհային քաղաքականության հիմնական իրադարձությունների կենտրոնն ու ելման կետը: «Դա է պահանջում մեր երկրների աշխարհագրական եւ պատմական ժառանգությունը»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանը թրքալեզու պետությունների 10-րդ համագումարում: Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ «թրքալեզու աշխարհն ինչպես ռազմավարական եւ տնտեսական, այնպես էլ մշակութային տեսակետներից հսկայական տարածք է ներառում»: «Մենք պետք է գիտենանք, որ երկու ընտրություն ունենք: Մենք կամ կլինենք համաշխարհային իրադարձությունների կենտրոնում կամ էլ` բազմաթիվ ֆիգուրներից մեկը: Հնարավոր է, մյուս երկրները ունեն նաեւ մեկ այլ ընտրություն: Սակայն մենք չունենք: Կասկած չկա, որ համաշխարհային հիմնական իրադարձությունները ծավալվում են հենց մեր աշխարհագրության տարածքում»,-եզրափակել է Ռ.Էրդողանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---