Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը պետք է վերականգնվի

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացը պետք է վերականգնվի: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նրա խոսքերով, գործընթացը պետք է ընթանա խաղաղության, անվտանգության եւ կայունության պահպանման շրջանակներում, որոնք կարող են դառնալ ժողովրդների միջեւ վստահության ստեղծման անկյունաքարը: «Ժողովուրդները չպետք է պատերազմեն: Պետք է մի կողմ դնել բոլոր պայմանները, մեկից բացի` հասնել ռազմական գործողությունները չվերսկսելու վերջնական հաստատմանը: Այն պետության ղեկավարը, որն իր ժողովրդին պատերազմի է դրդում, լիակատար պատասխանատվություն է կրում իր խոսքերի եւ արարքների համար»,-ընդգծել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---