Եվրոպան չի ճանաչել Մերձդնեստրում կայացած հանրաքվեն

PanARMENIAN.Net - Եվրոպական միությունը չի ճանաչում սեպտեմբերի 17-ին Մերձդնեստրում կայացած հանրաքվեի արդյունքները: Ավելի վաղ ԵՄ-ն ու ԵԱՀԿ-ն բազմիցս հայտարարում էին, թե աննպատակահարմար են համարում հանրաքվեի անցկացումը ՄՄՀ-ում: ԵԱՀԿ նախագահ Կարել դե Գուխտը հայտարարել է, թե «Մերձդնեստրում կայացած հանրաքվեն ավելի կբարդացնի իրադրությունը տարածաշրջանում», հաղորդում է Ինտերֆաքսը, հղում անելով Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Պյետրո Պետրուչչիի հայտարարության վրա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---