ԵՄ-ն ու Թուրքիան տնտեսական երկխոսություն են սկսում18 մայիսի 2015 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունն ու Թուրքիան տնտեսական երկխոսություն են սկսում: Այդ մասին մայիսի 18-ին հայտարարել է Թուրքիայի ԵՄ գծով նախարար Վոլկան Բոզկիրն Անկարայի հետ Բրյուսելի Ասոցիացիայի խորհրդի շրջանակում: «Տնտեսական հարաբերությունները մեր ընդհանուր շահերից են բխում: Ուստի մենք որոշել ենք տնտեսական երկխոսություն սկսել»,-ասել է նա: Հարևանության և քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհաննես Հանն իր հերթին հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը քննարկում էր ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման հարցը: «Ես շեշտում եմ ամուր տնտեսական կապերը Եվրամիության և Թուրքիայի միջև և բարձր մակարդակում տնտեսական երկխոսությունը զարգացնելու անհրաժեշտությունը: Մենք հետազոտում ենք մեր մաքսային միությունը կատարելագործելու և արդիականացնելու հնարավորությունները»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Մայիսի 18-ին Բրյուսելում ընթանում է ԵՄ-Թուրքիա Ասոցացման խորհրդի 53-րդ նիստը` կազմակերպությանն Անկարայի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակում: Մինչդեռ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Թուրքիան հուսով է, որ բանակցությունները Եվրամիության հետ մուտքի արտոնագրերի վերացման վերաբերյալ կարագանան, հայտարարել է Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Մենք հաջողությամբ սկսեցինք մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացման շուրջ բանակցությունները: Հուսով եմ, որ առաջիկայում առաջընթաց կգրանցվի»,-ասել է նա: Թուրքիայի ԱԳ նախարարը կարևորել է գործակցությունը Եվրամիության հետ անվտանգության ոլորտում փոխգործակցության առումով: «Մենք խորացնում են համագործակցությունը ԵՄ հետ տարածաշրջանում անվտանգության ոլորտում, ինչը միտված է խաղաղության ու կայունության ամրապնդմանը, ինչպես մենք անում ենք դա հիմա ապօրինի ուժերի դեմ պայքարում: Բացի այդ, կարևորում եմ գործակցությունը էներգետիկ և տնտեսական ոլորտներում»,-հայտարարել է նա: ԵՄ գծով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզկիրը հավելեց, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բխում է երկու կողմերի շահերից: «Մենք այսօր անցկացրեցինք ԵՄ-Թուրքիա Ասոցացման խորհրդի 53-րդ նիստը: Նույնքան տարի է անցել Թուրքիայի և ԵՄ միջև ասոցացման համաձայնագրի կնքումից: Թուրքիան համբերատար է վերաբերվում այս ուղղությամբ կատարվող աշխատանքին, սակայն սա արդեն շատ մեծ ժամկետ է: Եթե մենք դիտարկենք Թուրքիայի անդամակցության հարցը տնտեսական, քաղաքական և այլ տեսակետներից, ապա կտեսնենք, որ դա բխում է բոլոր կողմերի շահերից»,-ասել է Բոզկիրը: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում: 2014-ի հոկտեմբերի 16-ին եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |