Կոպենհագենում Ցեղասպանության զոհերի հուշակոթողի բացումը հետաձգվել է վանդալիզմի մտավախությամբ18 մայիսի 2015 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հետաձգվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի բացումը: Ինչպես հայտնում է տեղական The Local պարբերականը, «The Draem» (Danish Remembrance Armenian Empathy Messenge – Հայ ժողովրդին դանիացիների ցավակցական ուղերձ) վերնագրով և 9 մետր բարձրությամբ քանդակը նախատեսվում էր տեղադրել Կոպենհագենի Կուլտորվեթ հրապարակում մայիսի 23-ին, սակայն վանդալիզմի մտավախությունն ու նույնիսկ բռնությունը հետաձգել են քանդակի բացումը մինչև սեպտեմբեր: Քանդակը պետք է հիշատակեր օսմանյան վարչակազմի ձեռքով իրականացրած 1.5 մլն հայերի սպանության 100-րդ տարելիցը: Նախագծի բացման մասին հայտարարությունն ապրիլին առաջ էր բերել Կոպենհագենում թուրքական դեսպանատան պաշտոնական բողոքը, որը քանդակը կոչել էր «բարոյապես անթույլատրելի», հայտնում է ArmenianGenocide100.org-ը: Մտավախությունները, թե քանդակը կարող է վանդալիզմի զոհ դառնալ, ստիպել է Դանիայում Հայաստանի դեսպանին հետաձգել դրա բացումը մինչև սեպտեմբեր: «Ինչպես գիտենք, «The Draem»-ը նախագծվել էր որպես խաղաղության խթանման գործոն, սակայն այն կարող է սանձազերծել զայրույթ, որը կարող է հանգեցնել բռնության», – գրել է դեսպան Հրաչյա Աղաջանյանը Կոպենհագենի փոխքաղաքապետ Կառլ Քրիստիան Էբեսենին, հաղորդում է աղբյուրը` հղում անելով Politiken պարբերականին: Աղաջանյանն ասել է թերթին, որ ապահովագրված լինելու տեսանկյունից՝ նախագիծը «բարձր ռիսկային» է համարվում: Փոխքաղաքապետ Էբեսենն, իր հերթին, հայտնել է, որ ափսոսում է կոթողի բացման հետաձգման համար: «Որպես քաղաքական գործիչ և Դանիայի Ժողովրդական կուսակցության անդամ՝ ես խորապես վիրավորված եմ այն փաստով, որ մարդիկ Դանիայում չեն կարող արտահայտել իրենց կարծիքը: Կարծում եմ՝ մենք պետք է լրջորեն վերաբերվենք այդ հարցին և չնահանջենք»,- ասել է նա Politiken թերթին: Ավելի վաղ, Դանիայի ԱԳՆ ղեկավար Մարտին Լիդերգաարդը հայտարարեց, որ իր երկիրը պաշտոնապես ցեղասպանություն չի ճանաչում 1915-ի ողբերգությունը, երբ Օսմանյան կայսրությունում ոչնչացվել է մոտ 1,5 մլն հայ: Նա նշել է, որ Դանիայի կառավարությունը «չի փորձում թաքցնել 1915-ի ողբերգական իրադարձությունների ծավալաները, սակայն պաշտոնապես ցեղասպանություն չի ճանաչում»: «Մեր տեսակետն այն է, որ այդ հարցը պետք է պատմաբաններին թողնել: Միայն նրանք կարող են պատասխանել այն հարցին, թե իրականում ինչ է կատարվել և կարելի է արդյոք 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն համարել»,-ասել է Լիդեգաարդը: Ըստ նրա, «պատմության քաղաքականացումը չի նպաստում Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցմանն ու հարաբերությունների կարգավորմանը»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |