ԻՊ-ն արգելել է Մոսուլի տղամարդկանց սափրվել, իսկ կանանց` դուրս գալ տնից առաջիկա ամսում![]() 18 մայիսի 2015 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները մահմեդականների համար սուրբ համարվող Ռամադան ամսում մի շարք խիստ սահմանափակումների մասին են հայտարարել Իրաքի հյուսիսում գտնվող Մոսուլի բնակիչների համար, հայտնում է քրդական Rudaw հեռուստակորպորացիան քաղաքում իր աղբյուրների վրա հղումով: Իրաքի երկրորդ Մոսուլ քաղաքը գրոհայինները գրավեցին 2014-ի ամռանը: «Իսլամական պետության» ռազմական գործողություններն ուղեկցվում են էթնիկ զտումներով, ջարդերով ու սիրիացի և քուրդ զինվորների, խաղաղ բնակիչների զանգվածային գնդակահարություններով: Հատկապես դա վերաբերում է եզդիներին ու քրիստոնյաներին: «Ռամադանի ժամանակ թույլատրվում է աշխատել օրական միայն 2 ժամ, մնացած ժամանակը պետք է նվիրել աղոթքին: Ըստ ԻՊ կանոնների, կանանց արգելվում է դուրս գալ տնից»,-ասել է աղբյուրը: Սակայն աղբյուրը չի հստակեցրել, թե ինչ պատիժ է սահմանված խախտողների համար: Ըստ նրա, գրոհայինների հրահանգը հեռարձակվել է տեղի հեռուստատեսությամբ, բացի այդ քաղաքում համապատասխան պաստառներ են փակցված, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Մոսուլի տղամարդկանց արգելվել էր սափրվել: «Մոսուլի մզկիթներում քարոզիչները սպառնացել են տղամարդկանց, որ եթե նրանք սափրեն մորուքները, կպատժվեն, քանի որ դա հակասում է շարիաթի օրենքներին»,-հայտարարել է աղբյուրը: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |