Փոքր սարքը երկու անգամ արագացնում է սմարթֆոնի կամ պլանշետի լիցքավորումը19 մայիսի 2015 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Բջջային հեռախոսի լիցքավորման համար նախատեսված ստանդարտ USB-կաբելն այնքան էլ արդյունավետ չէ` համակարգչի միջոցով այն շատ ավելի դանդաղ է լիացքավորվում, քան սովորական միացման կետից: Սակայն գերմանացի ինժեներները փոքր սարք են մշակել, որը կարող է սովորականից երկու անգամ ավելի արագ լիցքավորել սմարթֆոնը կամ պլանշետը USB-միացման միջոցով: ChargeDoubler անվանումով սարքն ամրացվում է բանալիների բրելոկին, ինչը նվազեցնում է հավանական կորուստները: Բացի այդ, նոր USB-կաբելը ներկառուցված պաշտպանություն ունի վիրուսների դեմ, որոնք կարող են գրոհել օգտատերի հեռախոսը հանրային համակարգչին միանալու դեպքում: ChargeDoubler-ը հենվում է սեփական ներկառուցված պլատայի վրա: Ի տարբերություն սովորական USB-կաբելների ChargeDoubler-ն օգտագործում է 1000 մԱ հոսանք, ինչը թույլ է տալիս ավելացնել լիցքավորման արագությունը 200 տոկոսով: Սարքը առաջարկվում է մի քանի գունային տարբերակով, իսկ ներկառուցված մագնիսները թույլ են տալիս այն ծալել: Կաբելն ունի 6 սմ երկարություն, ինչպես նաև պաշտպանություն ջրի ցալքերից: Մյունխենում գործող WN Products ընկերությունը դրամահավաք է սկսել Kickstarter քրաուդֆանդինգի հարթակում նախագիծը կյանքի կոչելու համար: ChargeDoubler-ի առաքումները նախատեսվում են ընթացիկ տարվա օգոստոսին: Սարքի արժեքը, որն առաջարկվում է Micro USB կաբելի կամ Lightning-ի տեսքով, 12 դոլար է: Քրաուդֆանդինգը մարդկանց (դոնորների) հավաքական համագործակցություն է, երբ մարդիկ կամավոր միավորում են իրենց դրամական միջոցները կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն, համացանցի միջոցով, սատարելու համար այլ մարդկանց ջանքերին կամ կազմակերպություններին (շահառուներին): Դրամահավաքը կարող է տարբեր նպատակների համար լինել, այդ թվում` սթարթափ ընկերությունների ֆինանսավորման, ազատ ծրագրային ապահովման ստեղծման և այլն: Kickstarters –ը կայք է քրաուդֆանդինգի մեխանիզմով ստեղծագործական, գիտական կամ արտադրական նախագծերի իրականացման նպատակով դրամական միջոցների հավաքագրման համար: Կայքը ֆինանսավորում է տարբեր նախագծեր, այդ թվում անկախ կինեմատոգրաֆի ֆիլմերն ԱՄՆ-ում, կոմիքսների, տեսախաղերի ստեղծում և այլն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |