Չիկագոյի Ռեյվեն թատրոնում Հայոց ցեղասպանության մասին ներկայացում կբեմադրվի![]() 18 մայիսի 2015 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Չիկագոյի Ռեյվեն թատրոնը բեմականացնում է Լեսլի Այվազյանի` Հայոց ցեղասպանության մասին պատմող «15/15» ներկայացումը: Broadwayworld.com կայքի տեղեկացմամբ՝ բեմադրությունը խաղարկելու դերասաններ Լեսլի Այվազյանը, Միքայել Մենենդյանը, Սոֆյա Մենենդյանը, Քելի Սթրիքլենդը, Ջոշուա Ուոլքերսը, ինչպես նաև Քրիսթեն Ուիլիամսը, գրում է ArmenianGenocide100.org-ը: «15/15» ներկայացումը մասամբ սև կատակերգություն, մասամբ էլ ընտանեկան սարսափազդու ժառանգություն է Ջոն Սայփյանի, իր կնոջ՝ Բեատրիսի և դստեր՝ Արլինի մասին. ամերիկահայեր, որոնց հետապնդում է սերունդներ տեղահան արած, սական այդքան մերժված Ցեղասպանությունը: Մարտին ներկայացումը բեմադրվել էր Նյու Յորքի Մարթին Սեգալ թատրոնում: «15/15»-ից մի դրվագ բեմադրվել էր նաև ապրիլին Լոս Անջելեսի Քըրք Դուգլաս թատրոնում: «15/15»-ը Ռեյվեն թատրոնի այն ներկայացումներից է, որով թատրոնը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Թատրոնում բեմադրվելու է նաև Ռիչարդ Կալինոսկիի «Հրեշը Լուսնի վրա» ներկայացումը, որը պատմում է փրկված երկու երիտասարդների մասին, ովքեր փորձում են նոր ընտանիք կազմել Ամերիկայում՝ Հայոց Հոլոքոսթում կորցրած լինելով իրենց հարազատներին: Թատրոնում ներկայացվելու են նաև ամերիկահայ նկարիչ Ջեքի Կազարյանի աշխատանքներն ու հայ որբերի հյուսած գորգը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |