ՀԲ. Ադրբեջանը դժվար կացության մեջ է հայտնվել նավթից ստացվող եկամուտների նվազման պատճառով19 մայիսի 2015 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Նավթի վաճառքից վերջին 10 տարում մեծ եկամուտներ ստացած Ադրբեջանն այժմ բախվել է այդ եկամուտների նվազման խնդրին և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությանը: Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, այդ մասին ասված է Համաշխարհային բանկի կայքում տեղադրված խմբագրական հոդվածում: Նավթի գների անկումը լարված իրավիճակ է ստեղծել Ադրբեջանում: Նավթի գինն Ադրբեջանի բյուջեում ամրագրված է 90 դոլարի մակարդակում, այն դեպքում, երբ համաշխարհային գներն այսօր տատանվում են 60 դոլարի սահմանում: Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ակադեմիկոս Զիյադ Սամեդզադեն Միլի մեջլիսի հայտարարեց. «Եթե իրավիճակը չփոխվի, բյուջեն մինչև տարեվերջ 6-7 մլրդ դոլար կկորցնի»: Ադրբեջանի կառավարությունը տնտեսության դիվերսիֆիկացիա է իրականացնում, որպեսզի կրճատի երկրի կախվածությունը նավթային ոլորտից և խթանի մասնավոր սեկտորին՝ ընդլայնելով նոր աշխատատեղերի ստեղծման հնարավորությունը, հայտնում է Tert.am-ը: Ադրբեջանական նավթային ոլորոտը խնդիրների ու աշխատատեղերի կրճատման շեմին է: Մասնավորապես, արդեն հաստատվել է, որ աշխատատեղերի զանգվածային կրճատումներ կիրականացնի Ադրբեջանում British Pertoleum (BP) նավթագազային ընկերությունը: Հստակ տվյալներ կրճատման ենթակա աշխատատեղերի մասին դեռ չկան: Դրա համար, սակայն, ֆինանսական սեկտորը պետք է աճի և ավելացնի տնտեսությունը սպասարկելու ունակությունը: Դրա համար կարևոր են փոքր և միջին ձեռնարկություններն ու աշխատատեղերի ստեղծումը: Այդ գործընթացը, սակայն, ինչպես նախկինում, կաղում է: Համաձայն 2014 թվականի Համաշխարհային բանկի զեկույցի՝ մանր ու միջին ձեռնարկատիրության 51%-ը բիզնեսի աճի համար ֆինանսավորում չունի։ Մեծ հավանականություն կա, որ Ադրբեջանի տնտեսությունը կարող է մեծ հարված ստանալ Եվրոպական խաղերից հետո, ինչպես ժամանակին խաթարվեց տնտեսական իրավիճակը Հունաստանում Օլիմպիական խաղերի ավարտին: Ապագայում Ադրբեջանում գնալով ավելի շատ կզգացվեն չարդարացված ծախսերը: Ըստ կանխատեսումների, Եվրոպական խաղերից սպասվող շահույթը չի գերազանցի 100 մլն դոլարը, ինչը ծախսածից շատ ավելի քիչ է, հայտարարել է տնտեսագետ, ադրբեջանական «Հանրապետական այլընտրանք» քաղաքացիական շարժման գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլին «Մինվալ.ազին»-ին տված հարցազրույցում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |