ՀՀ-ն ու ՌԴ-ն հումանիտար արձագանքման համատեղ փրկարարական կենտրոն կբացեն![]() 19 մայիսի 2015 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Հայաստանը հումանիտար արձագանքման համատեղ փրկարարական կենտրոն կբացեն, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը ՌԴ արտակարգ ծառայություններում աղբյուրի վրա հղումով: «Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում կլինեն արձագանքման բոլոր համակարգերը, ներառյալ` ավիացիոն տեխնոլոգիաները: Մենք արդեն սկսում են կենտրոնի կազմավորումը, այնտեղ կլինի այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեծ աղետներին արձագանքելու համար` երկրաշարժերի, ջրհեղեղների, տեխնածին վթարների դեպքում»,-ասել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը: Ըստ նրա, միջկառավարական կենտրոնի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա Մոսկվայում բացված «Համալիր անվտանգություն-2015» միջազգային սրահի շրջանակներում: «Համաձայնագիր կստորագրվի ՌԴ կառավարության և Հայաստանի Հանրապետության միջև մարդասիրական արձագանքման ռուս-հայկական կենտրոնի ստեղծման մասին, որը տեղակայվելու է Հայաստանի Գետարգել ավանում: Կենտրոնը թույլ կտա օպերատիվ և արդյունավետ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում»,- ասել է նա: Նշվել է նաև, որ կենտրոնում կպատրաստվեն և որակավորում կստանան արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման ոլորտի մասնագետներ, ինչպես նաև հումանիտար ականազերծման մասնագետներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |