Ժելյու Ժելեվ. Ղարաբաղյան հարցի կարգավորումը կապված է եվրաինտեգրման հետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պետք է սպասել անդամակցությանը ԵՄ եւ ՆԱՏՕ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Բալկանյան քաղաքական ակումբի նախագահ, Բուլղարիայի նախկին նախագահ Ժելյու Ժելեւը: Նրա խոսքերով, երբ Հարավային Կովկասի բոլոր երկրները կդառնան ԵՄ եւ ՆԱՏՕ անդամներ, կսկսի տնտեսական զարգացում, եւ հակամարտություններն իրենք իրենց կվերանան: «Հանկարծակի կամ էլ միաժամանակ կկարգավորվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Պետք է սպասել, որպեսզի հակամարտող կողմերը մտնեն ԵՄ եւ ՆԱՏՕ: Եւ նրանց առջեւ կբացվի աշխարհն առանց սահմանների, ինչպես ֆիզիկական անձանց համար, այնպես էլ հոգեւոր արժեքների համար»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ անհնարին է նորմալ որոշում տալ: «Ես չեմ կասկածում, որ որոշումը ավելի ուշ կգա: Իմ խորին համոզմամբ, այն կապված կլինի եվրաինտեգրման հետ: Սակայն պետք չէ կոնկրետ կանխատեսումներ տալ իրադարձությունենրի ընթացքի վերաբերյալ»,- ասել է Ժելեւը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---