ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի էներգետիկայի նախարարությունը` Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ համատեղ մշակում է ռուսական կողմից Հայաստանին մատակարարվող միջուկային վառելիքի դիմաց վճարման սխեմա եւ շարունակում է աշխատանքը մատակարարման շուրջ պայմանագրի ձեւակերպման ուղղությամբ: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Հայաստանի ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի նիստում: Խոսելով Հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման մասին` նախագահը նշել է, որ անցած ժամանակաշրջանում Հայաստանի ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանը նպատակաուղղված մի շարք միջոցառումներ են անցկացվել: Ներկայումս կայանում շարունակվում են պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքները: Քոչարյանի խոսքերով` միջազգային ահաբեկչության ակտիվացման հետ կապված վերջին իրադարձությունների լույսի ներքո Հայաստանի ղեկավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ԱԷԿ-ի ֆիզիկական պաշտպանությանը: Հայաստանի ղեկավարն ափսոսանքով է նշել, որ TACIS-2003 միջուկային անվտանգության ծրագրի գծով Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսական միջոցների հատկացում Հայաստանին չի նախատեսվում: Այնուամենայնիվ, նշել է նա, ՀՀ ԱԳՆ-ն եւ էներգետիկայի նախարարությունն ակտիվորեն աշխատում են Հայաստանին այդ ծրագրում ընդգրկելու ուղղությամբ:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---