«Կիլիկիա» առագաստանավը ցուցադրվում է Երեւանի կենտրոնում

PanARMENIAN.Net - Հայկական «Կիլիկիա» առագաստանավը` XIII դարի կիլիկյան առեւտրական նավի կրկնօրինակը, ցուցադրվում է Երեւանում` Շահումյանի անվան հրապարակում: Ինչպես լրագրողներին հայտնել է նավապետ Կարեն Բալայանը, առագաստանավը ժամանել է Երեւան սեպտեմբերի 17-ին` նախատեսված օրվանից մեկ օր ուշ: Նրա խոսքերով, ժամանակացույցից շեղվելու պատճառ դարձան ցամաքային ճանապարհին ծագած խնդիրները: Նավպետը նշեց, որ հետագայում առագաստանավը կտեղափոխվի Սեւան լիճ եւ կվերակառուցվի` դառնալով թանգարան, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---