Թուրք լրագրող. Թուրքիան ամենից առավել «նեղացած է» Վատիկանց և Գերմանիայից![]() 21 մայիսի 2015 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Գրեթե մեկ ամիս է անցել ապրիլի 24-ից, երբ լրացավ 1915 թվականի հայկական ողբերգության 100-րդ տարելիցը, գրում է Hurriyet Daily-ի հոդվածագիր Բարչին Յինանչը՝ հավելելով, որ Թուրքիայում ոչ ոք այլևս այդ մասին չի խոսում: «Բնականաբար, դա այլևս աշխարհի օրակարգում չէ: Բայց համոզված եմ, որ թե՛ Երևանում, թե՛ Անկարայում դա որպես կարևոր շրջադարձ է ընկալվում»,- գրում է նա, հայտնում է Tert.am-ը: Հոդվածում մասնավորապես ասվում է. «Մի բան հաստատ է. Թուրքիան բռնվել է այն պահին, երբ նա փայլուն միջազգային կերպար չունի: Չնայած դրան՝ Ապրիլի 24-ն անցավ նվազագույն վնասով: Թուրքիան, կարծես, ամենից առավել զայրացած է երկու միջազգային դերակատարների վրա: Նրանցից մեկը Վատիկանն է, մյուսը՝ Գերմանիան: Հռոմի պապը հայկական ողբերգությունը համարել է «20-րդ դարի առաջին ցեղասպանություն», ինչը շոկ էր Թուրքիայի համար, քանի որ Սուրբ Աթոռում դիվանագիտական ներկայացուցիչը մինչև վերջին պահը վստահ էր, որ Պապը չի օգտագործի «ցեղասպանություն» բառը: Անկարան վստահ է, որ Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը բազմապատկման ազդեցություն կունենա աշխարհում: Պապի հայտարարությանը հետևեցին Լյուքսեմբուրգն ու Ավստրիան, որոնք Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները որակեցին ցեղասպանություն: Մյուս կողմում Գերմանիան է ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |