ՀՀ ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հրդեհների հարցը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի սահմանի հրդերների, ինչպես նաեւ տարածաշրջան ուղեւորվող ԵԱՀԿ առաքելության հետ առնչվող հարցերը քննարկվել են ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ-ում տնտեսական եւ բնապահպանական հարցերի համակարգող Բերնարդ Սնոյի հանդիպման ժամանակ: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի կառավարության եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի միջեւ համատեղ տնտեսական եւ բնապահպանական ծրագրերի իրագործումը, գոհունակություն հայտնելով, մասնավորապես, շրջակա միջավայրի համար վտանգավոր հրթիռային վառելիքի ոչնչացման Մելանժ ծրագրի եւ Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
---