Երևանը չի ստորագրի Ռիգայի հռչակագիրը, եթե Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին դրույթն անփոփոխ մնա![]() 21 մայիսի 2015 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ու Բելառուսը հրաժարվել են ստորագրել Ռիգայում աշխատանքը սկսած «Արևելյան գործընկերաության» գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարությունը, եթե Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին դրույթն անփոփոխ մնա: Նրանք փոխզիջումային տարբերակ են մշակել` դիրքորոշումները առանձին կնշվեն, հայտնում է Reuters գործակալությունը դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Մայիսի 21-ին Ռիգայում իր աշխատանքն է սկսել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը: Եվրամիության այս նախագծի անդամներն են` Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան: Վերջին երեքը 2014-ին ստորագրեցին ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը: Եվրամիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը ավելի վաղ հայտարարել էր, որ աշխատանքն ամփոփիչ հռչակագրի մշակման ուղղությամբ բավականին լարված է ընթանում. որոշ երկրներ ցանկանում են ուժեղացնել հակառուսական ուղղվածությունը, մյուսները` դեմ են դրան: Ինչպես հայտարարել են գործակալության աղբյուրները, ի սկզբանե նախատեսվում էր Ռիգայի հռչակագրում գրել ՌԴ-ին Ղրիմի «ապօրինի բռնակցման» մասին, սակայն դրան դեմ եղան Բելառուսն ու Հայաստանը: Ուստի, հավանաբար, կներկայացվի փաստաթղթի խմբագրված տարբերակը, որտեղ ԵՄ դիրքորոշումն ու անդամ երկրների դիրքորոշումն առանձին կներկայացվի: «Տեքստում կնշվի, որ ԵՄ-ն դատապարտում է իրավիճակը Ղրիմում, կնշվեն նաև անդամ երկրների դիրքորոշումները, որ նրանք հայտարարել են 2014-ի մարտին ՄԱԿ-ում քվեարկության ժամանակ, որտեղ Հայաստանն ու Բելառուսը սատարեցին Մոսկվային` դեմ քվեարկելով բանաձևին, որը Ղրիմի հանրաքվեն հայտարարում էր ուժ չունեցող»,-հայտնում է գործակալությունը: «Բարդ բանակցություններ են»,-ասել է դիվանագետներից մեկը Բրյուսելում: Համատեղ հայտարարության սևագիր տարբերակը կքննարկվի մայիսի 21-ի երեկոյան ԵՄ և ծրագրի անդամ 6 երկրների ԱԳ նախարարների միջև, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: 2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա-1» հեռուստաալիքին «Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմի համար տված հարցազրույցում հայտարարել է, որ որոշեց միացնել Ղրիմը Ռուսաստանին, որովհետև չէր կարելի այդ տարածքն ու այդ մարդկանց «գցել ազգայնականների հարվածի տակ»: Ըստ Պուտինի, վերջնական նպատակը ոչ թե «Ղրիմի գրավումն էր կամ բռնկացումը», այլ այն, որ մարդիկ հնարավորություն ունենան հայտնել իրենց կարծիքը: «Մտածում էի, որ եթե մարդիկ այդպես ցանկանան, նշանակում է, այդպես էլ պետք է լինի: Ուստի, եթե նրանք այնտեղ մնան ավելի մեծ ինքնավարությամբ, ինչ-ինչ իրավունքներով, բայց Ուկրաինայի կազմում, ուրեմն այդպես էլ կլինի: Բայց եթե չեն ցանկանա, մենք նրանց չենք լքի»,-ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |