Հավաքարար-ռոբոտներ` գերմանացի ինժեներներից21 մայիսի 2015 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Աստիճանաբեր ռոբոտները դուրս են մղում մարդկանց մի շարք մասնագիտություններից` լավ է դա, թե վատ, ժամանակը ցույց կտա: Այս անգամ մեքենաները հավակնում են հավաքարարների հաստիքին: Շտուտգարդտում գտնվող Ֆրաունգոֆերի ինստիտուտի ռոբոտատեխնիկները փորձարկում են ռոբոտների, որոնք կարող են գրասենյակներ հավաքել ու դատարկել աղբամանները: Հատուկ տեսախցիկների և ծրագրային ապահովման միջոցով հավաքարար-ռոբոտը կարող է արդյուանվետ կերպով տարբերակել կերպարները` որոշելով աղբի ու կեղտի առկայությունը հատակին և աղբամանների լցված լինելու աստիճանը: Օգտագործելով տեսախցիկները` մեքենան իր համար ստեղծում է տարածքի քարտեզը, որպեսզի նույնիսկ մեծ գրասենյակում կարողանա վերադառնալ լիցքավորման բազային կամ զամբյուղներից աղբը հանող սայլակին: Ռոբոտը ինքնավար է և ձեռքով միացնելու կարիք չունի: Սարքը կարող է իր գործողությունները կատարել ըստ ժամանակացույցի, այդ թվում նաև ոչ աշխատանքային ժամերին, երբ գրասենյակները դատարկ են: Այս պահի դրությամբ խոսքը գնում է մշակման դեռևս սկզբնական շրջանի մասին և արագությունը համեմատաբար մեծ չէ: Եթե Գերմանիայում մարդ-հավաքարարը մեկ ժամում մաքրում է 400-500 քմ գրասենյակային տարածք, ապա ռոբոտին հաջողվում է մեկ ժամում հավաքել միայն 100-120 քմ: Այսպիսով, առևտրայնացման համար մեքենան այս փուլում պիտանի չէ: Սակայն մոտ ապագայում ինժեներները մտադիր են զգալիորեն ավելացնել հավաքարար-ռոբոտի արագությունը: Ընթերցեք նաև. Սեփական քաշից 100 անգամ ծանր բեռ բարձրացնող ռոբոտներ են ստեղծվել Робот-уборщик / Фотография: Fraunhofer IPA Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին 200-ից ավելի արցախյան կազմակերպություն՝ ԵԱՀԿ նախագահին․ Մեզ վստահեցնում էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի «Ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին»,–ասվում է նամակում |