Օբաման ռեկորդ է սահմանել Twitter-ում հետևորդների քանակով![]() 21 մայիսի 2015 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ռեկորդ է սահմանել Twitter-ում հետևորդների քանակով, որն արձանագրվել է Գինեսի ռեկորդների գրքում: Twitter-ում ԱՄՆ նախագահի պաշտոնական աքաունթում (@POTUS) Օբաման մոտ 1 մլն հետևորդ է հավաքագրել մոտ 5 ժամում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը վարում էր @Barack_Obama աքաունթը, որի հետևորդների քանակը հասնում էր 60 միլիոնի: Ինչպես պարզաբանել է նախագահը, @POTUS աքաունթը իր անձնականը չի լինելու և կփոխանցվի հաջորդ նախագահին: Հետևորդներ հավաքելու արագությամբ նախորդ ռեկորդը պատկանում էր դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերին, որը հիմնականում հայտնի է Թոնի Սթարկի դերակատարմամբ Marvel-ի կինոկոմիքսներում: Ռեկորդը սահմանվել էր 2014-ի ապրիլի 11-ին: Դաունին աքաունթ բացեց Twitter-ում և մեկ միլիոն հետևորդ հավաքեց 23 ժամ 22 րոպեում: Twitter-ը սոցցանց է կարճ հաղորդագրությունների (մինչև 140 նիշ) հրապարակային փոխանակման համար վեբ-ինտերֆեյսի, SMS-ների, հաղորդագրությունների կայծակնային փոխանակման միջոցով ցանկացած տարիքի օգտատերերի համար: Բլոգի ձևաչափով կարճ հաղորդագրությունների հրապարակումը ստացել է «միկրոբլոգգինգ» անվանումը: Ծառայությունն անվճար է: Համակարգի սեփականատերն է Twitter Inc. ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Սերվերներ և գրասենյակներ կան նաև Սան Անտոնիոյում և Բոստոնում: 2012 թ. տվյալներով աշխատակիցների թիվը մոտ 900 է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |