ՄԱԿ. ՀՀ-ում հարուստ և աղքատ բնակչության եկամուտների միջև տարբերությունը կրճատվել է![]() 21 մայիսի 2015 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Վերջին տարիներին Հայաստանում հարուստ և աղքատ բնակչության եկամուտների միջև հարաբերակցությունը կրճատվել է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի հրապարակած զեկույցում: «Բազմաթիվ երկրներում բնակչության բարձր և ցածր եկամուտներ ունեցող հատվածների միջև եկամուտների բաշխումը բարելավվել է: Եկամուտների միջև տարբերությունը կտրուկ կրճատվել է Հյուսիսային և Կենտրոնական Ասիայում, այնպիսի երկրներում, ինչպիսիք են` Հայաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունը և Ուզբեկստանը»,-ասված է զեկույցում, հայտնում է Panorama.am-ը: Ըստ զեկույցի՝ Հայաստանում ներկայումս 20% ամենահարուստների և 20% ամենաաղքատների եկամուտների միջև հարաբերակցությունը կազմում է 4,6%, մինչդեռ դիտարկված նախորդ տարիներին այն կազմել է գրեթե 10%: Համեմատության համար` Վրաստանում նկատվել է հակառակ միտումը: Հարուստների և աղքատների եկամուտների միջև հարաբերակցությունը վերջին տարում մեծացել է` կազմելով 9,5%: Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանում կրճատվել է աշխատանքի վարձատրության մեջ գենդերային խզվածությունը: Ըստ ՄԱԿ-ի գնահատականների` Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերջին տարվա ընթացքում 1990-ականների համեմատությամբ կրճատվել է 85,9%-ով: Եթե 1990-ականներին ծայրահեղ բնակչությունը կազմել է Հայաստանի բնակչության 17,5%-ը, ապա ներկայումս այն կազմում է բնակչության 2,5%-ը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |