Ագրեսիվ ռիթմեր ու էթնիկ թրթիռներ. «Դոգմա» ռոք խումբը մենահամերգ կտա Երևանում![]() 21 մայիսի 2015 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Մի շարք երաժշտական մրցանակների դափնեկիր «Դոգմա» ռոք խումբը մայիսի 23-ին ժամը 20:00-ին «32 Թատրոնում» կներկայանա մենահամերգով: Արդեն իսկ հայտնի երգերի շարքում խումբը կներկայացնի նաև մի քանի նոր ստեղծագործություն սպասվող ալբոմից: «Ագրեսիվ ռիթմեր, էթնիկ թրթիռներ և փսիխոդելիկ հնչողություն՝ պարուրված ապշեցուցիչ նրբագեղ կանացի վոկալով»,- «Դոգմայի» երաժշտությունը բնութագրել է The Classic Rock Presents Prog բրիտանական աշխարհահռչակ ամսագիրը: Մասնագետների գնահատմամբ՝ խումբը ներկայացնում է հայկական էթնիկ մեղեդու և պրոգրեսիվ մետալի տարրերի բարդ համակցություն, որը լսողին կարող է հուժկու լեռնային լանդշաֆտից տեղափոխել արևի տակ ծփացող խաղաղ ծիրանիների այգի: «Դոգման» մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների։ Բոլորովին վերջերս խումբը մրցանակ է շահել «Ֆենիքս» կովկասյան երաժշտության մրցանակաբաշխության «Երաժշտության զարգացման համար» անվանակարգում (Թբիլիսի): «Դոգմա» ռոք խմբի երևանյան մենահամերգի տոմսերն արդեն վաճառքում են: Խումբը 2008 թվականին հիմնադրել են բաս կիթառահար Վարդան Գրիգորյանը և կիթառահար Հենո Գրիգորյանը: 2007-ի դեկտեմբերին նրանց է միացել երիտասարդ և հմայիչ, բայց բոլորովին անհայտ մի երգչուհի` Զառա Գևորգյանը, իսկ շուտով նաև մետալ երաժշտության ասպարեզում հայտնի երաժիշտ-թմբկահար Դերիկ Վարդումյանը: Վերջինս, սակայն, 2014-ին՝ 6 տարվա միությունից հետո, որոշեց դադար վերցնել և ժամանակավորապես լքել ռոք ասպարեզը: Շատ շուտով Դոգման իր խումբ հրավիրեց Գոռ Ավետիսյանին՝ երիտասարդ տաղանդավոր թմբկահարի։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |