Ամռանը ռուսաստանցիները ԱՊՀ-ում նախապատվությունը կտան Մինսկին, Երևանին և Բաքվին![]() 21 մայիսի 2015 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Travel.ru պորտալը պարզել է, թե ԱՊՀ որ քաղաքներն են ռուսաստանցիները նախընտրում ամառային հանգստի համար: Վարկանիշը կազմվել է 2015-ի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը ինքնուրույն ճամփորդող զբոսաշրջիկների կողմից ամրագրված հյուրանոցների տվյալների հիման վրա: ԱՊՀ քաղաքների առաջին տասնյակում են հայտնվել Մինսկը, Երևանը, Բաքուն, Քիշնևը, Ալմաթին, Կիևը, Աստանան, Վիտեբսկը, Բիշքեկը և Օդեսան: Ըստ պորտալի տվյալների, Մինսկում ռուսաստանցի զբոսաշրջիկները միջինը անցկացնում են 4 օր և հյուրանոցում ծախսում են օրական մոտ 80 դոլար, Երևանում` օրական 55 դոլար, Բաքվում` օրական 60 դոլար: ԱՊՀ մայրաքաղաքներից ամենամատչելին Քիշնևն է` օրական 35 դոլար, իսկ ամենաթանկը` Աստանան օրական 93 դոլարով: ԱՊՀ երկրներ ռուսաստանցի զբոսաշրջիկները հիմնականում մեկնում են միջինը 4 օրով և ծախսում են օրական 3 հազար ռուբլի, ինչը գրեթե հավասար է ամառային հանգստին Ռուսաստանի ներսում: Բելառուսում, որը ցանկի առաջատարն է, ռուսաստանցիներն այցելում են Բելովեժսկի անտառ և Նեսվիժի ամրոց, իսկ հյուրանոցները ավելի հաճախ ամրագրում են Մինսկում, Վիտեբսկում և Բրեստում: Ըստ հետազոտության, Բաթումն ու Թբիլիսին ևս կհայտնվեին առաջին տասնյակում, եթե Վրաստանը ԱՊՀ կազմում լիներ: Բաթումում հիմնականում զբոսաշրջիկները մեկ շաբաթ են անցկացնում, իսկ Թբիլիսիում` 6 օր: ԱՊՀ երկրների ամենապահանջված հանգստավայրերն են Ղրղզստանի Իսիկ Կուլը, Ղազախստանի Բոլովոեն, Ադրբեջանի Կասպից ծովի ափին գտնվող Հուդաթը, Հայաստանի Սևանա լիճը և բելառուսական Նարոչ լիճը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |