Deutsche Welle. ԼՂՀ նախագահի փարիզյան այցը զայրացրել է Բաքվին21 մայիսի 2015 - 20:14 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանություններին զայրացրել է մայիսի 17-19-ը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը Փարիզ: Ադրբեջանում ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն կանչվել է ադրբեջանական արտգործնախարարություն, որտեղ ֆրանսիական դիվանագետին պաշտոնական Բաքվի բացասական վերաբերմունքն արտահայտող նոտա է ներկայացվել, Deutsche Welle-ին հղումով գրում է Panorama.am-ը: «Սահակյանի այցը Փարիզ վտանգում է ֆրանս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները»,- նշվում է Բաքվի պաշտոնական արձագանքում: Մայիսի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: ԼՂՀ պատվիրակության կազմում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ու Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: Մայիսի 18-ին նախագահ Սահակյանն Վալանսում հանդիպել է շրջանային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնի գլխավորությամբ, քննարկել Դրոմի շրջանի ու Արցախի միջև կապերի խորացմանը վերաբերող հարցեր:Հանդիպմանը գործակցության պայմանագրեր են ստորագրվել Դրոմի շրջանի և Արցախի, ինչպես նաև Վալանս ու Ստեփանակերտ քաղաքների միջև: Նախագահ Սահակյանը կարևորել է Դրոմի շրջանի ու շրջկենտրոնի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ շոշափելի ազդեցություն կունենա դրանց ամրապնդման վրա: Մայիսի 20-ին Բակո Սահակյանն այցելել է Սարսել քաղաք, հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ քաղաքապետ Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ: Հանդիպմանը Սարսելի և Մարտակերտի միջև գործակցության պայմանագիր է ստորագրվել: Նմանատիպ համաձայնագիր է ստորագրվել նաև երկրի արևելյան հատվածում գտնվողՎիլյորբան և ԼՂՀ Շուշի քաղաքների միջև: Բացի այդ, ԼՂՀ ղեկավարը հանդիպել է Ֆրանսիայի մի խումբ սենատորների,ներկայացրել Արցախի պետականաշինությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տեղեկություններ և պատասխանել ներկաների հարցերին: Ադրբեջանական արտգործնախարարության ներկայացուցիչ Ահմետա Գաջիեվան նշել է, որ «Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության նախագահի և նրան ուղեկցող այրերի այցելությունը Փարիզ» հակասում է Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի մշտական համանախագահող երկրի մանդատի բովանդակությանը: Բաքվի հղած նոտայում, ըստ պարբերականի, նշված է, թե ֆրանս-ադրբեջանական բարեկամական հարաբերություններին վնասել է նաև Ղարաբաղի Ազգային ժողովի մայիսի 4-ին կայացած ընտրություններին ֆրանսիացի պատգամավորների`որպես դիտորդների ներկայությունը Ստեփանակերտում: Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները խորհրդարանի նոր կազմ էին ընտրել: Ընտրողների ընդհանուր թիվը 101.653 էր, որոնցիցմասնակցել էր 72.039 մարդ՝ ընտրողների ընդհանուր թվի 70․6%-ը:Ավելի ուշ արդյունքներով պարզվեց, որԱրցախի խորհրդարանում ներկայացված կլինի հինգ քաղաքական ուժ՝«Ազատ Հայրենիք» կուսակցությունը ստացել էր քվեների 47․3%-ը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19․1%-ը, ՀՅ Դ-ն՝ 18․81%-ը, «Շարժում 88» կուսակցությունը՝ 6․93%-ը և «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 5․38%-ը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |