ԵԱՀԿ գործող համանախագահը շնորհակալ է ՄԽ-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի համար![]() 22 մայիսի 2015 - 10:21 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող համանախագահ, Սերբիայի ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը հանդիպել է Բելգրադում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ինչպես ասվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հանդիպմանը ներկա են եղել ՌԴ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահներ Իգոր Պոպովը, Պիեռ Անդրիեն և Ջեյմս Ուորլիքը: Հանդիպմանը մասնակցել է նաև գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և Հարավային Կովկասի գծով գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջելո Գնեդինգերը: Դաչիչը երախտագիտություն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին իրենց աշխատանքի համար: Ինչպես գրել է իր միկորբոլգոմ ամերիկացի համանախագահը, «այսօր Բելգրադում քննարկեցինք ղարաբաղյան հարցը Սերբիայի ԱԳՆ ղեկավար Դաչիչի հետ: Կարող ենք միասին աշխատել խաղաղ համաձայնագրի վրա»: Աշխատանքային այցով Լատվիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանըմայիսի 21-ին Ռիգայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը: ՀՀ ղեկավարն անդրադարձավ նաև ԼՂՀ հակամարտությանը՝ նշելով. այն շարունակում է լրջագույն մարտահրավեր մնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ եվրոպական անվտանգության համար: «Ադրբեջանը չի դադարեցնում սադրանքների, սպառնալիքների և հակահայկական քարոզչության իր գործելաոճը՝ ձգձգելով հակամարտության կարգավորման գործընթացը: Հակահայկական արշավը զուգորդվում է Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների հետ, իսկ ռեժիմի ընդդիմախոսները վաղուց որակվում են որպես Հայաստանի գործակալներ: Մեր ընդհանուր տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի անպատասխանատու քայլերը չպետք է անարձագանք մնան եվրոպական գործընկերների կողմից։ Դրանք պետք է արժանանան համարժեք գնահատականի: Ուստի կոչ եմ անում տուրք չտալ տարբեր միջազգային հարթակներում Ադրբեջանի ապակառուցողական նախաձեռնություններին և դրանով իսկ չկիսել պատասխանատվությունը տարածաշրջանում լարվածության ավելացման հարցում»,- ասել է Սերժ Սարգսյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |