Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես». «Արմեն» որբանոցն օր առաջ պետք է վերադարձվի հայերին![]() 22 մայիսի 2015 - 12:34 AMT PanARMENIAN.Net - «Արմեն» որբանոցն օր առաջ պետք է վերադարձվի հայ ժողովրդին, հայտարարել է Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը», որը ներառում է մոտ 20 կուսակցություն ու քաղաքացիական նախաձեռնությունը: Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար հայ մանուկների ճամբարը քանդելու դեմ կոնգրեսի տարածած հայտարարության մեջ հիշեցվում է, որ ճամբար-որբանոցի տարածքը 1962 թվականին գնվել է հայկական բողոքական եկեղեցու կողմից: Իսկ ճամբարը կառուցվել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ջանքերով և որ ոչ ոքի մտքով չպետք է անցնի շարունակել ճամբարի քանդումը, թուրքական T24 լրատվակայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: «Արմեն» որբանոցը պաշտպանողների` Հիմնադրամների գլխավոր վարչության ու Ստամբուլի քաղաքապետի հետ երկխոսությունն այլևս չպետք է երկարաձգվի: Ճամբարը առանց մեկ օր անգամ ուշացնելու պետք է վերադարձնել հայ ժողովրդին: Չմոռանանք, որ որբանոցը Հրանտ Դինքն է ի պահ տվել բոլորիս: Հրանտ Դինքի ի պահ տված ճամբարը պաշտպանելու համար բոլորս էլ անելիք ունենք»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարությունը ստորագրված է «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը»-ի գործադիր խորհրդի անունով: «Արմեն» որբանոցը հայ համայնքին պատկանած և Թուրքիայի իշխանությունների կողմից բռնագրավված գույքերի շարքում ամենախորհրդանշականներից ու ամենակարևորներից է: Այստեղ 1915-ից հետո, երբ Անատոլիայում որևէ հայկական դպրոց չէր մնացել, 1500 ավելի հայ որբեր են ապրել ու հայերեն սովորել: Նրանց թվում են եղել Հրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը: Թուրքիայում գտնվող «Արմեն» հայկական որբանոցի քանդման աշխատանքները, որոնք մեկնարկել էին մայիսի 6-ին, մեկ ամսով դադարեցվել են, մայիսի 8-ին գրել է «Ակօս» շաբաթաթերթի կայքը։ Ստամբուլի Թուզլա շրջանում գտնվող «Արմեն» ճամբար-որբանոցի տարածքը մի քանի անգամ սեփականատեր է փոխել: Այն այժմ գրանցված է գործարար Մեհմեթ Ալի Այդընարի ազգականի՝ Էրհան Այդընարի անունով: Վերջինս էլ իր հերթին տարածքը փոխանցել է Ֆաթիհ Ուլուսոյին: Ուլուսոյը մեկ ամսով դադարեցրել է քանդման գործընթացը: «Մեկ ամսվա ընթացքում եթե լուծում չգտնվի՝ քանդելու ենք»,- ասել է նա: Այդընարն ասել է, որ շինությունն իր անունով է գրանցված, սակայն ինքը դրա հետ որևէ կապ չունի, քանի որ առքուվաճառքի պայմանագիր կա: «Ես շատ հայ ընկերներ ունեմ, սակայն այս պահին հանցավորի նման եմ: Ես պետությունից չեմ առել, հիմնադրամից չեմ առել: Օրինական ճանապարհով՝ գումարը վճարել եմ ու գնել: Ես շատ եմ վշտանում: Թուզլայում կյանքումս երկու անգամ եմ եղել, և եթե այժմ այն իմը լիներ, այդքան հուշեր պարունակող շինությունը կնվիրաբերեի: Սակայն մենք այժմ վաճառված գույքի մասին ենք խոսում»,- ասել է նա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |