Հանրությունը՝ էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ. Ավտոերթի ու մեծ երթի են պատրաստվում![]() 22 մայիսի 2015 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հանրությունը շարունակում է բողոքել էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման դեմ ու արդեն բողոքի ակցիաներ է նախաձեռնում: Վաղը, օրինակ՝ մայիսի 23-ին, ժամը 17:00-ին, «Ոչ թալանին» քաղնախաձեռնությունը իրազեկման ավտոերթ է կազմակերպում, որի նպատակն է քաղաքացիներին իրազեկել մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կանայալիք մեկ այլ մեծ երթի մասին: ՀԷՑ-ը մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայտով առաջարկում է էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար բարձրացնել 17 դրամով: Արդյունքում` ցերեկային սակագինը բնակչության համար առաջարկվում է ներկայիս 41.85 դրամ/կՎտ ժ-ից դարձնել 58.93 դրամ/կՎտ ժ, գիշերայինը` 31.85 դրամ/կՎտ ժ-ից` 48.93 դրամ/կՎտ ժ: Ավտոերթը կմեկնարկի «Հրազդան» մարզադաշտի հարակից ավտոկայանատեղիից: Մասնակիցները կշարժվեն հետևյալ երթուղով. Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա- Ամիրյան-Մաշտոց-Բաղրամյան- Կոմիտաս-Դավիթ Անհաղթ-Ռուբինյանց- Գայի պողոտա-Հեռուստաաշտարակից դեպի Էրեբունի- Արցախի պողոտա-Վստրեչից դեպի Հայրենիք-Գարեգին Նժդեհի հրապարակ-Բագրատունյաց- Մալաթիա- Լենիգրադյան- Հալաբյան- Դավթաշեն: Բողոքի մյուս երթը մայիսի 27-ին է նախատեսվում՝ ժամը 19:00-ին: Ազատության հրապարակից երթ է մեկնարկելու, որի մասնակիցների բողոքը նույնն է լինելու: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |