Twitter-ի ամենից շատ հետևորդներ ունեցող օգտատերերը Հայաստանում և տարածաշրջանում22 մայիսի 2015 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Միկրոբլոգների հայտնի Twitter ռեսուրսն ամեն ամիս հրապարակում է ամենամեծ ճանաչումը ստացած օգտատերերի ցուցակը` որպես հիմք վերցնելով տվյալ էջի հետևորդների քանակը: Հայտնի ռեսուրսի հայկական հատվածում առաջին հնգյակը գլխավորում է դերասան, մոդել և հաղորդավար Դավիթ Ղարիբյանը` 193.588 հետևորդ: Երկրորդ հորիզոնականում System Of a Down-ի անդամ Շավո Օդադջյանի ֆան-էջն է 121.542 հետևորդով, երրորդ՝ երգչուհի Սիրուշոն` 31.221-ով: Twitter-ի վրացական հատվածը գլխավորում է նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` 65.739 հետևորդ: Երկրորդը` գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին է 60.256 հետևորդով, իսկ եզրափակում է եռյակը երգչուհի Ռիհաննայի ֆան-էջը` 56.705: Ադրբեջանում առաջին տեղում նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական էջն է` 142.574 հետևորդ: Երկրորդ և երրորդ տեղերում են Ադրբեջանի երիտասարդական կազմակերպության էջն ու Twitter Azerbaijan էջը համապատասխանաբար` 97.960 և 91.096 հետևորդով: Թուրքիայում առաջին տեղում թուրք դերասան, հումորիստ Ջեմ Յիլմազի էջն է` 9 մլն 132.827 հետևորդով, նրան հաջորդում են նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը` 6 մլն 414.188 և գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` 6 մլն 451.854-ով: Իրանում ամենից շատ հետևորդ ունի բրիտանացի երգիչ, կոմպոզիտոր, իսլամական հոգևոր երգերի գործիքավորող և կատարող Սամի Յուսուֆը` 436.374: Երկրորդ և երրորդ տեղերում են` նախագահ Հասան Ռոուհանին (335.080) և գործող ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը (261.907): Ամբողջ աշխարհում հետևորդների թվով առաջինը երգչուհի Քեթի Փերին է` գրեթե 70 մլն հետևորդ ունի: Նրան հաջորդում է Ջասթին Բիբերը` 64 մլն, իսկ եզրափակում է եռյակն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` մոտ 60 մլն հետևորդով: Twitter-ը սոցցանց է կարճ հաղորդագրությունների (մինչև 140 նիշ) հրապարակային փոխանակման համար վեբ-ինտերֆեյսի, SMS-ների, հաղորդագրությունների կայծակնային փոխանակման միջոցով ցանկացած տարիքի օգտատերերի համար: Բլոգի ձևաչափով կարճ հաղորդագրությունների հրապարակումը ստացել է «միկրոբլոգգինգ» անվանումը: Ծառայությունն անվճար է: Համակարգի սեփականատերն է Twitter Inc. ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Սերվերներ և գրասենյակներ կան նաև Սան Անտոնիոյում և Բոստոնում: 2012 թ. տվյալներով աշխատակիցների թիվը մոտ 900 է: Ընթերցեք նաև. Օբաման ռեկորդ է սահմանել Twitter-ում հետևորդների քանակով Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |