Գեներալ Ուարդը շնորհակալություն է հայտնել հայ խախաղապահներին Իրաքում եւ Կոսովոյում խաղաղության պահպանման համար

PanARMENIAN.Net - Տարածաշրջանային ճանաչողական այցով Հայաստանում էր գտնվում ԱՄՆ Եվրոպական հրամանատարության փոխհրամանատար գեներալ Ուիլյամ Ուարդը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնել է Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը: Հայաստանում գեներալ Ուարդը եղավ հայկական 12-րդ խաղաղապահ գումարտակում: Նա շնորհակալություն հայտնեց խաղաղապահներին բազմազգ ուժերի կազմում Իրաքում ու Կոսովոյում իրենց պարտքը պատվով կատարելու համար ու ընդգծեց միջազգային ջանքերի կար-որությունն իրաքյան աճող ժողովրդավարությանը սատարելու - Բալկաններում կայունություն ու խաղաղություն ապահովելու հարցերում: Գումարտակում գեներալ Ուարդը հանդիպել է գեներալ-մայոր Փայտյանի եւ փոխգնդապետ Տոնոյանի հետ` շնորհակալություն հայտնելով Բալկաններում եւ Իրաքում խախաղություն պահպանելուը համար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---