Գիտնականները պարզել են 3400 տարի առաջ ապրած աղջկա ծագումը, տեղաշարժերն ու սննդակարգը![]() 23 մայիսի 2015 - 14:12 AMT PanARMENIAN.Net - 1921 թվականին Դանիայում հայտնաբերվել էր բրոնզե դարաշրջանի իդեալական պահպանված աղջկա դամբարան, որը ստացավ «Էգտվեդի աղջիկը» անվանումը: Հետազոտելով ստրոնցիումի իզոտոպների պարունակությունն աղջկա ատամներում, մազերում և հագուստի վրա` գիտնականները կարողացել են պարզել ոչ միայն նրա ծագումը, այլ նաև տեղաշարժերի երթուղին ու սննդակարգը կյանքի վերջին 2 տարում: Ստրոնցիումի իզոտոպների 87Sr/86Sr հարաբերակցությունը շատ հարմար աշխարհագրական «նիշ է», քանի որ նույնիսկ մեկ տարածաշրջանի սահմաններում, օրինակ, Հյուսիսային Եվրոպայում, այն մեծապես տարբերվում է, կախված աշխարհագրությունից: Քանի որ ստրոնցիումը մարդու օրգանիզմ է ներթափանցում սննդի հետ և նստվածք է տալիս հյուսվածքներում, նրա պարունակությամբ կարելի է որոշել, թե ինչով է սնվել մարդը կյանքի որոշակի հատվածում: Հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են բոլոր հյուսվածքները, որոնք կազմավորվում են կյանքի տարբեր շրջաններում: Օրինակ, հիմնական ատամներն առաջանում են կյանքի առաջին 3-4 տարում` հետագայում գրեթե չփոփոխվելով, ուստի դա թույլ է տալիս վերականգնել մարդու մանկության տարիների իրադարձությունները: Մազերը, իսկ աղջկա մազերը 23 սմ երկարություն ունեին, աճում են ամսական մոտավորապես 1 սմ արագությամբ` դրանք կարող են տեղեկություններ տալ կյանքի վերջին երկու տարվա մասին: Վերջապես` եղունգները, դրանք ամենից արագ են աճում, հետքեր են պարունակում մահվանն անմիջապես նախորդող շրջանի մասին: Գիտնականները նաև հետազոտել են նրա հարուստ հագուստի մանրաթելերը, որով հուղարկավորվել է աղջիկը: Հետազոտության արդյունքները թույլ են տալիս ասել, որ չնայած, որ աղջիկը հուղարկավորվել է ժամանակակից Դանիայի տարածքում (Յուտլանդիա թերակղզում), ծնվել է նա այդ վայրերից հեռու: Այդ մասին է վկայում ստրոնցիումի իզոտոպների պարունակությունը նրա հիմնական ատամներում, որը տիպիկ չէ այդ վայրերի համար: Աղջկա ծագման վայրը հստակ որոշելու համար նրանք նաև հետազոտել են նույն դամբարանում հայտնաբերված մեկ այլ աղջկա հրկիզված մասունքները: Համեմատելով արդյունքները` գիտնականները եկել են այն եզրակացության, որ երկու աղջիկներն էլ ծնվել են արևմտյան Գերմանիայի Շվարցվալդին (Սև անտառ) համապատասխանող տարածքում: Այդ վայրից մինչև Էգտվեդ մոտ 500 կմ է: Մազերի և եղունգների հետազոտման արդյունքում հաջողվել է նաև վերականգնել աղջկա տեղաշարժերի երթուղին կյանքի վերջին երկու տարում: Ըստ հեղինակների, նա ստիպված է եղել շատ տեղաշարժվել Յուտլանդիա թերակղզուց դեպի մայրցամաքի խորքերը և հակառակ ուղղությամբ: Ըդն որում «ուղևորության» վերջին փուլը կայացել է մոտ 3400 տարի առաջ տեղի ունեցած նրա մահվանից գրթեե մի քանի շաբաթ առաջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |