ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղյան կարգավորումը կախված է միայն հակամարտության կողմերից23 մայիսի 2015 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ` կապված Ադրբեջանի ԱԳ նախարարի Մոսկվա առաջիկա այցի հետ: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով մայիսի 24-25-ը պաշտոնական այցով Ռուսաստան կայցելի Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը: Առաջիկա այցը դիտարկում ենք ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության զարգացման համատեքստում: Մամեդյարովին կընդունի ՌԴ Դաշնային ժողովի Պետդումայի նախագահ Նարիշկինը և ՌԴ կառավարության փոխնախագահ Ռոգոզինը: Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից ավազանում: Բաքվի հետ հարաբերությունները կառուցում ենք իրավահավասարության, միմյնաց շահերը հարգելու և բարիդրացիության սկզբունքների վրա: Հիմնարար փաստաթուղթը, որը որոշում է մեր երկրների գործակցության սկզբունքներն ու առաջնայնությունները, ՌԴ և Ադրբեջանի Հանրապետության միջև 1997 թ. հուլիսի 3-ի Բարեկամության, համագործակցության և փոխադարձ անվտանգության մասին պայմանագիրն է: Պայմանագրի դրույթները հետագա զարգացում ստացան 2008 թ. հուլիսի 3-ի ՌԴ և Ադրբեջանի Հանրապետության միջև բարեկամության և ռազմավարական գործընկերության մասին հռչակագրում: Բանակցությունների շրջանակում մայիսի 25-ին կողմերը կքննարկեն երկկողմ գործակցության վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային խնդիրների, այդ թվում ղարաբաղյան կարգավորման ընթացքը: Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, արդեն մոտ երկու տասնամյակ է շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հաշվի առնելով աշխարհագրական հարևանությունը և մեր ժողովրդների ընդհանուր պատմությունը, հակամարտության հանգուցալուծումն ունի մեզ համար առաջնային նշանակություն և դասվում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին: Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից: Ոչ կողմերը, ոչ միջնորդները չպետք է հույսները դնեն, թե ինչ-որ տեղից կհայտնվեն ղարաբաղյան հակամարտության կայծակնային լուծման «կախարդական դեղատոմսեր»: Բարձր ենք գնահատում Ռուսաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը խորացնելու Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը»: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կմեկնի Ռուսաստան մայիսի 24-ին: Մամեդյարովը նշել է, որ այցի ընթացքում ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովի հետ քննարկելու են նաև ղարաբաղյան կարգավորումը. «Բացի այդ հանդիպումներ կլինեն Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի և այլ պաշտոնյաների հետ»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |