Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարին23 մայիսի 2015 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին: Մայիսի 22-ին այդ մասին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավար Զիյաֆետ Ասկերովը: Հունիսի 18-26-ը Հայաստանում կանցկացվի ՆԱՏՕ-ի ԽՎ Rose-Roth սեմինարը, որին կմասնակցեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների և գործընկեր երկրների պատգամավորները:: Ասկերովը տեղեկացրել է, որ ՆՏԱՕ-ի ղեկավարը իրազեկված է Ադրբեջանի դիրքորոշման մասին, հայտնում է Interfax.az-ը: 2014-ի հունիսի 16-18 Բաքվում կայացած ՆԱՏՕ-ի ԽՎ Rose Roth սեմինարին մասնակցեցին ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ու պատվիրակության անդամներ՝ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Ադրբեջանն անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ էր տրամադրել հայ պատգամավորներին: Ադրբեջանական այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» ակտիվիստները «բողոքի ակցիա» են անցկացրել հայ պատգամավորների Բաքու ժամանելու դեմ: Ակցիան տեղի է ունեցել Four Seasons հյուրանոցի առջև, որտեղ իջևանել են հայ պատգամավորները: Ոստիկանությունը ցրել է մասնակիցներին և առգրավել նրանց պաստառները: 2014-ի ապրիլին Der Spiegel պարբերականը հրապարակեց Մոլդովայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի «հարաբերությունների զարգացմանը միտված գործնական միջոցների» գաղտնի ծրագիրը: Nato Restricted վերտառությամբ 7-էջանի փաստաթղթում երեք երկրներից յուրաքանչյուրի համար նախատեսված է միջոցառումների անհատական համալիր: Օրինակ, Դաշինքը Քիշնև կգործուղի կապի մեկ սպայի, Ադրբեջանի հետ կզարգանա գործակցությունը էներգետիկ ու կիբերանվտանգության ոլորտներում, Հայաստանում ՆԱՏՕ-ն գերակա է համարում երկրի ԶՈւ անձնակազմի որակավորման բարձրացումը: Համագործակցությունը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև այժմ կառուցվում է Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության (Individual Partnership Action Plan - IPAP) ծրագրի հիման վրա, որը ստորագրվել է 2005 թ. դեկտեմբերին: Հայաստանը ոչ միայն գործակցում է ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական ոլորտում, այլև կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Դաշինքի անդամ պետությունների հետ իրավական պետության, բարեփոխումների թափանցիկության, ահաբեկչության ու կաշառակերության դեմ պայքարի ոլորտներում: Հայաստանը նաև մասնակցում է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |