Տաքսիստները շարունակում են բողոքել. Կայանատեղիների հարցը մնում է չլուծված![]() 23 մայիսի 2015 - 19:50 AMT PanARMENIAN.Net - Տաքսիների կայանատեղիի հարցը լուծելու անփոփոխ պահանջով վարորդները մայիսի 23-ին «Տաքսիների կայանատեղիների հարցը մնում է չլուծված» կարգախոսը հավաքվել էին Ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակի դիմաց՝ բողոքի հերթական ակցիայով: Ասում էին՝ ոստիկանների հետ բազմիցս են հանդիպել, բայց սայլը տեղից չի շարժվում: Ասում էին նաև՝ տաքսու վարորդները կանգնում են անթույլատրելի կայանատեղիներում, բայց ճանապարհային ոստիկանները մեքենաները տանում են տուգանային հրապարակ, որից հետո էլ ակտ գրում: «Մեր պահանջն ուղղված են Ճանապարհային ոստիկանությանը, տրանսպորտի և կապի նախարարությանը: Իրենք պարտավոր են լուծել մեր կայանատեղիների հարցը: Մինչև հիմա տեղ չունենք կանգնելու, որտեղ կանգնում ենք` մեքենաները տանում են տուգանային հրապարակ ու հետո տուգանում»,- ասել է տաքսու վարորդ Էմիլ Սահակյանը, մեջբերում է Panorama.am-ը: Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ իրենք յուրաքանչյուր վարորդի պարտադրելու են առաջնորդվել ճանապարհային երթևեկության կանոններով՝ հավելելով. «որ օրը համապատասխան նշաններ դրվեն, տվյալ պահից ոչ մի վարորդ չի տուգանվի»: Վարորդների համոզմաբ՝ տաքսիների համար կայանատեղիների ստեղծումը կնպաստի նաև մայրաքաղաքում ծանրաբեռնվածության թեթևացմանը: Մինչև բողոքի ակցիան Էմիլ Սահակյանը նշել էր, որ ոչ մի քայլ չեն ձեռնարկում. «Ամեն ակտը 5.000 դրամ արժե: Մինչև ակտի գումարը չենք մուծում, մեքենաները տուգանային հրապարակից թույլ չեն տալիս հանենք»: Վարորդի խոսքով՝ պահանջում են, որ համապատասխան պաշտոնյաները հարցը քննարկեն, տաքսիների համար կայանատեղիներ հատկացնեն և ոչ մի անօրինակ գործողություն իրենց հանդեպ չլինի: Դեռ մարտի 11-ին տաքսու մի խումբ անհատ վարորդներ 15 կետից կազմված նամակ էին ներկայացրել նախագահ Սերժ Սարգյանին՝ պահանջելով ուշադրություն դարձնել իրենց խնդրին: «Տվեք մեզ կայանատեղի, ապահովեք մեր մեքենաները հաշվիչով և այլ պարտադիր պարագաներով, ստեղծեք աշխատանքային նորմալ պայմաններ և հետո միայն պարտադրենք մեզ մտնել օրինական դաշտ և վճարել հաստատագրված գումարը», նշել էին նրանք՝ վստահեցնելով, ոչ դրանց կատարման դեպքում կհասկանան, թե ինչու են պետությանը հարկ վճարում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |