Սիրիական Պալմիրայում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են սպանվել, այդ թվում` կանայք և երեխաներ25 մայիսի 2015 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինները վերջին 9 օրում սիրիական Պալմիրայում և նրա արվարձաններում 217 մարդ են սպանել: Մայիսի 25-ին այդ մասին է հայտնել ABC News-ը Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի վրա հղումով: «Սպանվել է 67 խաղաղ բնակիչ, այդ թվում 14 երեխա և 12 կին: Նաև մահապատժի է ենթարկվել Սիրիայի բանակի 150 զինծառայող»,-ասել են կենտրոնում: Նշվում է, որ գրոհայիններն ամբողջ ընտանիքներ են ոչնչացրել` հիմնականում Պալմիրայի բնակիչների: «Մի քանի հոգու գլխատել են, մյուսներին` գնդակահարել կամ կոտորել»,-պատմել է կազմակերպության ղեկավար Ռամի Աբդել Ռահմանը, հայտնում է Lenta.ru-ն: Մայիսի 24-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները հաշվեհարդար են տեսնել Պալմիրայի 400 խաղաղ բնակչի հետ: Ըստ Սիրիայի պետական հեռուստատեսության, խմբավորման կողմից գրավված քաղաքի փողոցներում հարյուրավոր դիակներ սփռված: Զոհվածների մեծ մասը կանայք են ու երեխաներ: Մայիսի 20-ին հայտնի դարձավ, որ ԻՊ գրոհայինները գրավել են Պալմիրան, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Մայիսի կեսերին ԻՊ գորհայինները զանգվածային սպանդ իրագործեցին Ալ Ամիրիա ավանում, որը Պալմիրայից 30 կմ հեռավորություն վրա է: Այն ժամանակ սպանվեց 45 խաղաղ բնակիչ: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |