Վարդան Օսկանյանը կարեւորում է երկքաղաքացիության մասին օրենքի ընդունումը

PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Սփյուռքը միասնական են: Այդ մասին Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի փակմանը հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Հայաստանն ու Սփյուռքը նույն անցյալը ունեն, իսկ ներկայիս սփռվածությունը մեզ պարտադրվեց դեռեւս Անիի անկման, Կիլիկիայի, Հայոց ցեղասպանության ժամանակներից, խորհրդային շրջանի անարդարույթունների, անկախության առաջին տարիների դժվարությունների, Ադրբեջանի հետ պատերազմի պատճառով: Ներկայումս անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Հայրենիք վերադարձնելու համար արտագաղթած հայերին»,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Ըստ Օսկանյանի, շատ կարեւոր է ընդունել երկքաղաքացիության մասին օրենքը: Դա անհրաժեշտ է ժողովրդի, ազգի եւ Հայաստանի ապագայի համար, անհրաժեշտ է կրիտիկական մասսա ապահովելու համար: 3 միլիոնը քիչ է, մենք պետք է 5 միլիոն, 10 միլիոն լինենք: Դա անհրաժեշտ է դիմակայելու համար առկա մարտահրավերներին»,-ընդգծել է նախարարը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Նշենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովը անցավ Երեւանում` սեպտեմբերի 18-20-ը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---