ՃՏՊ-ներում մահացության ցուցանիշով ամենավատ վիճակը Եվրոպայում Ռուսաստանում է և Հայաստանում25 մայիսի 2015 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Հայաստանը յուրօրինակ հակառեկորդ են սահմանել Եվրոպայում ճանապարհներին մահացու ելքով պատահարների թվով: Այդ են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ճգնաժամերի լուսաբանման Պուլիտցերի կենտրոնի տվյալները: Ռուսաստանում 100 հազար բնակչի հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 18,1 մահ: Զոհվածների 53 տոկոսը վարորդներ են, 33 տոկոսը` հետիոտներ, հաջորդում են մոտոցիկլավարների մահվան դեպքերը: Մահացու ելքով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն ալկոհոլի օգտագործումն է ղեկի մոտ, արագության գերազանցումը, անվտանգության գոտու անտեսումը, և մոտոցիկլի կամ հեծանիվի սաղավարտից չօգտվելը: Երկրի ճանապարհներին զոհվում է մոտ 26 հազար մարդ: Հայաստանում 100 հազար մարդու հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 18,1 մահ: Զոհվածների 54 տոկոսը ավտոմոբիլիստներն են, 44 տոկոսը` հետիոտները: Մահացու ելքով ՃՏՊ-ների հիմնական պատճառներն անվտանգության գոտու անտեսումն է, ալկոհոլի կիրառումը և երրորդը` արագության գերազանցումը: Հետազոտության հեղինակների գնահատականներով, Հայաստանի ճանապարհներին զոհվում է մոտ 550 մարդ: Պաշտոնական տվյալներն այլ են` ըստ ՀՀ վիճակագրական ծառայության, 2014-ին տեղի է ունեցել ավելի քան 3100 ՃՏՊ, որի հետևանքով զոհվել է 297 մարդ, մոտ 4,5 հազարը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Վրաստանում 100 հազար մարդու հաշվով ՃՏՊ հետևանքով գրանցվում է 15,1 մահ, Ադրբեջանում` 13.1 մահ: Աշխարհում ամենավատ վիճակը Դոմինիկյան հանրապետությունում է, Վենեսուելայում, Թաիլանդում, Իրանում, Իրաքում և Նիգերիայում, որտեղ 100 հազար մարդու հաշվով ավելի քան 30 մարդ է զոհվում: Իսկ ամենաբարվոք վիճակը Իսլանդիայում և Շվեդիայում է (2,8 և 3 մահ 100 հազար բնակչության հաշվով): Ամեն տարի ճանապարհներն զոհվում է ավելի քան 1,2 մլն մարդ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |