Գյումրիում «Թումո» է բացվել. Կենտրոնում մինչև 1000 ուսանող կսովորի![]() 25 մայիսի 2015 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում այսօր՝ մայիսի 25-ին, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն է բացվել: Արարողությանը ներկա է եղել նաև նախագահ Սերժ Սարգսյանը, որն էլ կենտրոնի ստեղծման նախաձեռնողն էր, իսկ իրագործել է գաղափարը «Շանթ» հեռուստաընկերությունը: Կենտրոնը գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող Գյումրիի թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը պետք է հիմնանորոգվի և ամրացվի: Կենտրոնում դեռևս 60 աշխատատեղ կբացվի, տարածքը կհյուրընկալի 500-ից 1000 ուսանողի: 2014-ի հոկտեմբերի 7 ին «Շանթ» հեռուստաընկերությունը ծննդյան 20 ամյակի առթիվ կենտրոն հիմնելու համար համազգային հեռուստամարաթոն էր նախաձեռնել: Արդյունքում հանգանակվեց 300.000 ԱՄՆ դոլար, բայց նվիրատվությունները շարունակվեցին: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումո կենտրոնը («Թումո Երևանը») ստեղծվել է Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների առջև 2011-ի օգոստոսի 14-ին: Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013-ի փետրվարից «Թումոն» գործում է նաև Դիլիջանում (մոտ 300 ուսանող ունի): Ներկայում Ստեփանակերտում ևս ակտիվ շինաշխատանքներ են տարվում տեղի «Թումո» կենտրոնի ստեղծման ուղղությամբ: Շինարարությունը պլանավորվում է ավարտին հասցնել 2015-ի սեպտեմբերին, կենտրոնը կունենա 1000 ուսանող: «Թումո Ստեփանակերտը» Սիմոնյան կրթական հիմնադրամի և ՀԲԸՄ համատեղ նախագիծն է: Կենտրոնի բացումից հետո Գյումրիից և հարակից համայնքներից հազարավոր պատանիներ հնարավորություն կունենան հմտություններ ձեռք բերելայնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են անիմացիան, տեսախաղերի ստեղծումը, կայքերի մշակումը, ֆիլմարտադրությունը, եռաչափ մոդելավորումը, գրաֆիկ դիզայնը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունն ու թվային երաժշտությունը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |