Մամեդյարով. Ռուսաստանը ձգտում է «տեղից շարժել ղարաբաղյան կարգավորումը»![]() 26 մայիսի 2015 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի մայիսի 25-ին կայացած հանդիպման հիմնական թեման եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Օրակարգի հիմնական հարցը Ռուսաստանի հստակ մտադրությունն էր «տեղից շարժել ղարաբաղյան կարգավորումը», հայտարարել է Էլմար Մամեդյարովը «Վեստնիկ Կավկազա» գործակալության փոխանցմամբ: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ավարտին հայտարարեց, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դիտարկում է իր արտաքին քաղաքական գերակայությունների շարքում: Մայիսի 24-26 Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա նաև Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ՌԴ կառավարության փոխնախագահ Դմիտրի Ռոգոզինի հետ: «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Էլմար Մամեդյարովը նաև ասել է, որ Ադրբեջանն առանցքային դերակատարություն ունի գազի Հարավային միջանցքի նախագծում: «Անշուշտ, Ադրբեջանն առանցքային դերակատարություն ունի, քանի որ եթե չլինի Ադրբեջանի գազը, չի լինի նաև նախագիծը»,-ասել է Մամեդյարովը, հայտնում է Haqqin.az-ը: Մայիսի 25-ին Մամեդյարովի հետ հանդիպումից հետո Սերգեյ Լավրովը հայտարարեց. «ՌԴ-ն նախկինի պես որպես իր արտաքին քաղաքականության առաջնայնություններից է համարում աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև պայմանավորվածության ձեռք բերմանը: Ակտիվորեն շարունակելու ենք նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»: Սերգեյ Լավրովը կարծում է, որ հարկավոր է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ըմբռնումը տեղափոխել ձևակերպումների հարթակ: «Այն, որ հակամարտությունը չափից շատ ձգձգվեց, ոչ ոք չի ժխտում: Կա պայմանավորվածությունների համար իրական բազա: Այս հարցում էլ բոլորը համաձայն են: Այժմ հարկավոր է, որպեսզի այդ ընկալումն արտահայտվի կոնկրետ ձևակերպումների լեզվով»: ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ սովորաբար «դա ամենահեշտ գործը չէ», սակայն հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին կարգավորման որոնման գործում: «Երեկ մենք մի քանի ժամ շարունակ քննարկել ենք մոտեցումները ղարաբաղյան հակամարտությանը, հաշվի առնելով այն աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից»,-ասել է նախարարը: Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, նա «զգուշավոր, սակայն ամրապնդվող լավատեսությամբ է ընկալում իրավիճակը»: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ էր հանդես եկել` կապված Ադրբեջանի ԱԳ նախարարի Մոսկվա առաջիկա այցի հետ: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.«Ռուսաստանը, լինելով ԵԱՀԿ ՄԽ անդամ, արդեն մոտ երկու տասնամյակ է շարունակում է ակտիվ դերակատարություն ունենալ ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Հաշվի առնելով աշխարհագրական հարևանությունը և մեր ժողովրդների ընդհանուր պատմությունը, հակամարտության հանգուցալուծումն ունի մեզ համար առաջնային նշանակություն և դասվում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքին: Հարկ է նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է օգնել, հանգուցալուծման տարբերակներ առաջարկել, սակայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտության կողմերից: Ոչ կողմերը, ոչ միջնորդները չպետք է հույսները դնեն, թե ինչ-որ տեղից կհայտնվեն ղարաբաղյան հակամարտության կայծակնային լուծման «կախարդական դեղատոմսեր»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |