Անջեյ Կասպրշիկը շարունակում է բանակցել Ղարաբաղում հրդեհների հարցի շուրջ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Բաքու կժամանի հոկտեմբերի 3ին: Եվրոպայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններին մասնակցելուց հետո, Ա.Կասպրշիկը վերադարձել է Վիեննա, որտեղ շարունակում է բանակցել Ղարաբաղում եւ մերձակա տարածքներում հրդեհների հարցի շուրջ: Դեսպանը նշել է, որ հանդիպումներ է անցկացնում ԵԱՀԿ համապատասխան կառույցներում, որից հետո կժամանի Ադրբեջան: Այնուհետեւ սկսվում է հակամարտության կողմերի հետ բանակցային փուլը, որից հետո կորոշվի հրդեհների հարցով փորձագիտական խմբի ժամանման ժամկետը եւ կազմը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---