Կոնվերս Բանկի Visa ISIC քարտ՝ «Էօռնեկյան» դպրոցի 27 շրջանավարտին26 մայիսի 2015 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 22-ին հանրապետության հազարավոր շրջանավարտների հետ միասին դպրոցին հրաժեշտ տվեցին նաև Էջմիածին քաղաքի «Էօռնեկյան» դպրոցի 27 աշակերտը: «Էօռնեկյան» դպրոցը գործում է 2009 թվականից և կրում գործարար և բարերար, Հայաստանի ամենախոշոր ներդրողներից մեկի՝ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանի անունը: Ամեն տարի յուրաքանչյուր աշակերտի հաշվին նրա կողմից փոխանցվում է որոշակի գումար, որը շրջանավարտը դպրոցն ավարտելուն պես կարող է տնօրինել իր հայեցողությամբ: Գումարի տրամադրման նպատակը շրջանավարտներին ապագա ավելի լայն ուսման հնարավորություններով ապահովելն է: Այդ հանարավորություններն ավելի են ընդլայնվում Կոնվերս բանկի վճարային քարտերի շնորհիվ, որին հաշվեգրվում են գումարները: Այս տարի բանկի կողմից շրջանավարտներին գումարները հասանելի դարձան Բանկի կողմից տրամադրված Visa ISIC ուսանողական վճարային քարտերով: «Յուրաքանչյուր մարդու համար Վերջին զանգի օրը կյանքի ամենահիշարժաններից մեկն է,- նշել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, - այսօր շրջանավարտները հրաժեշտ են տալիս հարազատ դպրոցին և մտնում կյանքի չափազանց հետաքրքիր մի փուլ: Նոր ճանապարհ է բացվում շրջանավարտների համար՝ լի նպատակներով, ձեռքբերումներով և տպավորություններով: Բոլոր երիտասարդներին շնորհավորում եմ Կոնվերս Բանկի անունից»: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին ԱԳՆ. Վրաստան այցելելու համար ապահովագրության պահանջը դեռ պարտադիր չէ Նշվում է, որ հունիսի 1-ի ժամկետը հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ Վարչապետի աշխատակազմ․ 25 հա հող կվերադարձվի Կիրանցին, ճանապարհի տեղափոխման խնդիր կա, գույքային հարցերը կլուծվեն Սահամանապահները կկանգնեն սահմանազատված հատվածում 8-9 օրվա ընթացքում, իսկ Կիրանցի զգայուն հատվածում՝ ավելի ուշ |