Գյուղմթերքի տոնավաճառը վերսկսում է աշխատանքը. Բացումը՝ հունիսի 6-ին![]() 26 մայիսի 2015 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Երևանի Կասյան փողոցում հունիսի 6-ից վերաբացվելու է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը գործելու է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Տոնավաճառի կազմակերպիչներն են ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ու Երևանի քաղաքապետարանը: Նախորդ տարիների պես տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող և սպառողին միմիայն սեփական արտադրանքը առաջարկող գյուղացիական տնտեսություններ: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին տրամադրելու է նաև անվճար վրաններ, վաճառասեղաններ, ինչպես նաև կշեռքներ և սայլակներ: Տոնավաճառին սեփական արտադրանքը ներկայացնող գյուղտնտեսությունների մասնակցությունը ապահովելու և առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով տեղում վերահսկողություն են իրականացնելու տոնավաճառի կազմակերպիչները, տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը: Տոնավաճառին մասնակցել հնարավոր է միայն Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են՝ վաճառքի ներկայացվող ապրանքը տվյալ մասնակցի սեփական արտադրանքն է: Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից: Գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |