Մարվել է Միսաք Մանուշյանին նվիրված նամականիշը26 մայիսի 2015 - 19:33 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստ» ՓԲԸ-ն շրջանառության մեջ դրեց բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանին նվիրված նամականիշը, որի մարման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 26-ին։ Նամականիշի վրա պատկերված է Միսաք Մանուշյանը՝ Փարիզի Հաղթական կամարի, «Կարմիր պաստառի» և Անմար կրակի, ինչպես նաև իր կնոջը՝ Մելինե Մանուշյանին ուղղված նամակի հատվածի խորապատկերին։ «Կարմիր պաստառը», որի վրա պատկերված էին Մանուշյանի և իր ընկերների դիմանկարները, տարածվել էր ֆաշիստական զորքերի կողմից՝ ընդհատակյա գործիչներին հայտնաբերելու նպատակով։ Նամականիշի դիզայնը պատկանում է Վահագն Մկրտչյանին և Դավիթ Դովլաթյանին, այն տպագրվել է Կանադայի Lowe Martin Group տպարանում, չափերն են՝ 30,0 x 40,0 մմ։ 50 հազար տպաքանակով թողարկված նամականիշի պատրաստման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։ Նամականիշի թողարկումը հարգանքի տուրքի մատուցումն է այն մարդկանց, ովքեր հեռու լինելով իրենց հայրենիքից, կտրված լինելով մշակույթից ու պատմությունից, արել են ամեն ինչ՝ բարձր պահելու հայ մարդու անունը՝ շնորհակալություն հայտնելով իրենց հյուրընկալող երկրին իրենց փրկելու, ապաստան և հնարավորությունները տալու համար։ Այդ երկրներից մեկը Ֆրանսիան էր։ Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ․ Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում։ 1915թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ զրկվելով ծնողներից, հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ և սովորել է ֆրանսերեն ու ծանոթացել ֆրանսիական մշակույթին։ 1925թ․ տեղափոխվելով Ֆրանսիա, նա ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայերին իր շուրջը համախմբելով, գրական ամսագրեր հրատարակելով, անմասն չմնալով Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից։ Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ, սակայն նրան խմբի հետ միասին ձերբակալել են 1943թ․ և երեք ամիս անց գնդակահարել։ Մանուշյանն ընդամենը 37 տարեկան էր։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Ucom-ը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ucom ընկերությունն իր ռազմավարությանը համաձայն ընդլայնում է Հայաստանում և՛ ֆիքսված, և՛ բջջային ցանցը |