Աղբյուր․ Google Nexus-ն առաջին անգամ կթողարկվի երկու տարբեր արտադրողների կողմից27 մայիսի 2015 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Google ընկերությունը սկսել է Android օպերացիոն համակարգի բազայի վրա Nexus շարքի բջջային հեռախոսներ թողարկել 2010-ին` արտադրությունը վստահելով HTC, Samsung, LG և Motorola ընկերություններին: Սակայն, ինչպես տեղեկացնում են ինսայդերները, ընկերության ղեկավարությունը որոշել է արտադրական գործընթացում ևս մեկ ընկերություն ընդգրկել` այսուհետ սմարթֆոններ կարտադրեն Huawei и LG-ն, իսկ դրանց վաճառքը կսկսվի ընթացիկ տարվա հոկտեմբերին: Տարբերակը, որով LG-ն է զբաղվում, ունի LG Angler ծածկագիրը: Սարքը կունենա 5,2-դյույմանոց էկրան և 2700 մԱժ ծավալով մարտկոց: Պրոցեսորի և ARM-չիպի հաշվարկային հզորությունը դեռ քննարկման փուլում է: Nexus-ի այս տարբերակը կունենա Snapdragon 808 չիպ` 6-միջուկային պրոցեսոր, որն օգտագործվում է նորագույն LG G4 սմարթֆոնում: Nexus-ի երկրորդ տարբերակը, որի վրա աշխատում է Huawei-ը, հայտնի է Bullhead ծածկագրով: Սա այս ընկերության առաջին Nexus-սարքն է: Սարքը կթողարկվի 5,7-դյույմանոց էկրանով, Snapdragon 810 պրոցեսորով և 2700 մԱժ ծավալի մարտկոցով: Հաղորդվել է նաև, որ Google-ը կթարմացնի Nexus շարքը նոր պլանշետով: Google Nexus-ը Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային սմարթֆոնների և պլանշետների շարք է, որը Google-ը թողարկում է մի քանի արտադրողների հետ: Nexus շարքի սարքերը բջջային կապի մոդիֆիկացիաներ չեն պարունակում և օգտագործում են Android-ի չփոփոխված հավելումները: Galaxy Nexusսմարթֆոնն այն քչերից մեկն է, որոնք խորհուրդ են տրվում սմարթֆոնների AOSP մշակումների համար: Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Google-ը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը: Ընթերցեք նաև. Վաճառված հեռախոսը որոշակի տեղեկատվություն է պահպանում նախկին տիրոջ մասին Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |