Անտեսելով Դամասկոսի զգուշացումները` Թուրքիան օգնում է վարժեցնել Սիրիայի «չափավոր» ընդդիմությանը27 մայիսի 2015 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում մեկնարկել է Սիրիայի չափավոր ընդդիմության ռազմական վարժանքի ծրագիրը: Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Հյուսիսային Կիպրոս այցելության ժամանակ: «Թուրքական և ամերիկյան անձնակազմը, որը ուսուցանելու է նրանց, ստանձնել է իր պարտավորությունները: Կարելի է ասել, որ ծրագիրը սկսվել է փոքր խմբերի վարժանքից: Ենթակառուցվածքները պատրաստ են, բոլոր անհրաժեշտ սարքերը տեղադրված են»,-մեջբերել է նախարարի խոսքը NTV հեռուստաալիքը: ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ ծրագրի իրագործմամբ «միասին զբաղվում են Թուրքիան և ԱՄՆ-ն»: Չավուշօղլուն նշել է նաև, որ ուսուցման ավարտին հարց կառաջանա. «ուր են այդ մարդիկ վերադառնալու և ինչ աջակցություն է պետք է նրանց ցուցաբերել»: «Հարկավոր է, որպեսզի տարածաշրջանը, ուր նրանք վերադառնալու են, անվտանգ լինի: Դրա հետ կապված բոլոր հարցերն այժմ քննարկում են թուրքական և ամերիկյան կողմերը տեխնիկական մասնագետների և զինվորականների հետ, վերջնական որոշումը համատեղ է կայացվելու»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Վարժեցրու և ապահովիր» անվանումը ստացած ծրագիրը ենթադրում է Սիրիայի ազատ բանակի անձնակազմի մարզում: 2015-ին նախատեսվում է վարժեցնել մոտ 2 000 սիրիացի ընդդիմադիրի: Ծրագիրը նաև ենթադրում է Սաուդյան Արաբիայի և Քաթարի մասնակցությունը, որոնք ընդհանուր առմամբ մոտ 15 հազար ընդդիմադիրի կվարժեցնեն: Սկզբում նախատեսվում էր, որ վարժանքները սկսվելու են մարտին Թուրքիայում: Մինչդեռ, Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարեց, որ Սիրիայի ղեկավարությունը երրորդ պետությունների ցանկացած աջակցություն զինյալներին կգնահատի որպես ագրեսիա: «Ցանկացած պետություն, որը մտադիր է սատարել զինյալ ահաբեկչական խմբավորումներին, Սիրիայի դեմ ագրեսոր կհամարվի»,-ասել է նա ի պատասխան Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության, հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան ու Վաշինգտոնը պայմանավորվել են օդից աջակցել Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմությանը, պատրաստելով նրան ԻՊ դեմ պայքարին: Ինչպես հայտարարեց սիրիացի նախարաը, Անկարայի նման հայտարարությունները հաստատում են, որ Թուրքիան մտադիր է «անմիջական ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերել Սիրիայում մարտնչող ահաբեկչական խմբավորումներին, ինչը ավելի շատ խաղաղ բնակիչների մահվան պատճառ կդառնա: Փետրվարին հայտնի դարձավ, որ Թուրքիայի և ԱՄՆ միջև պայմանավորվածությունների շրջանակում Վաշինգտոնը 500 մլն դոլար կհատկացնի ընդդիմադիր զինյալների պատրաստման ու սպառազինման համար: Մարտին Սիրիայի արտաքին ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչները, որոնց կենտրոնակայանը գտնվում է Թուրքիայում, հայտարարեցին «ժամանակավոր ռազմավարական դաշինքների» մասին Անկարայի պատրաստած գրոհայինների և «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման միջև, որոնք շարունակում են քաղաքներ ու կարևոր օբյեկտներ գրավել Սիրիայի Իդլիբ գավառում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |