Կասպրշիկը ՌԴ ԱԳՆ-ում քննարկել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը![]() 27 մայիսի 2015 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Ըստ խորհրդակցություններ անցկացնելու ձևավորված ավանդույթի, մայիսի 27-ին ՌԴ ԱԳ փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Լեռնային Ղարաբաղի գծով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Զրույցի ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի հետ կապված ակտուալ խնդիրներ: Մայիսի 25-ին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց. «ՌԴ-ն նախկինի պես որպես իր արտաքին քաղաքականության առաջնայնություններից է համարում աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև պայմանավորվածության ձեռք բերմանը: Ակտիվորեն շարունակելու ենք նպաստել փոխընդունելի պայմանավորվածությունների որոնմանը»: Սերգեյ Լավրովը կարծում է, որ հարկավոր է ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ըմբռնումը տեղափոխել ձևակերպումների հարթակ: «Այն, որ հակամարտությունը չափից շատ ձգձգվեց, ոչ ոք չի ժխտում: Կա պայմանավորվածությունների համար իրական բազա: Այս հարցում էլ բոլորը համաձայն են: Այժմ հարկավոր է, որպեսզի այդ ընկալումն արտահայտվի կոնկրետ ձևակերպումների լեզվով»: ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ սովորաբար «դա ամենահեշտ գործը չէ», սակայն հավաստիացրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել կողմերին կարգավորման որոնման գործում: «Երեկ մենք մի քանի ժամ շարունակ քննարկել ենք մոտեցումները ղարաբաղյան հակամարտությանը, հաշվի առնելով այն աշխատանքը, որ կատարվել է վերջին տարիներին, առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի կողմից»,-ասել է նախարարը: Ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, նա «զգուշավոր, սակայն ամրապնդվող լավատեսությամբ է ընկալում իրավիճակը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |