«Ոչ թալանին». Քաղաքացիները երթով ու ցույցով բողոքեցին էլէներգիայի սակագնի բարձրացման դեմ![]() 27 մայիսի 2015 - 23:51 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Երևանի Ազատության հրապարակում էլէներգիայի սակագնի հնարավոր բարձրացման դեմ բազմահազար ցույց էր: Բողոքի ակցիան կազմակերպվել էր «Ոչ թալանին» նախաձեռնությունը, դրան միացել էին նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ու նախաձեռնությունների անդամները և «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները: Ցույցը վարող նախաձեռնության ակտիվիստները պահանջեցին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից չբավարարել ՀԷՑ-ի՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայցը և գործուն քայլեր ձեռնարկել սակագինը հօգուտ նվազման վերանայելու ուղղությամբ: Ելույթ ունեցողները հատկապես շեշտում էին, որ սպառողները ստիպված են լինելու վճարել վատ մենեջմենթի հետևանքների ու Հայաստանի էլեկտրական ցանցերի վարձակալած ճոխ մեքենաների ու բնակարանների համար: Ազատության հրապարակում կարճատև հավաք անցկացնելուց հետո մի քանի հազար մարդ երթով շարժվեց Երևանի կենտրոնական փողոցներով: Մասնակիցներն անցան Սայաթ-Նովա, Աբովյան, Ամիրյան փողոցներով և Մաշտոցի պողոտայով: Հասնելով Հանրապետության հրապարակ՝ երթը մի պահ ընդհատվեց, երբ մի քանի տասնյակ մարդիկ փորձեցին նստացույց կազմակերպել հրապարակի կենտրոնում: Կարճ ժամանակ անց, սակայն, երթը շարունակվեց առանց որևէ լուրջ խոչընդոտների ու միջադեպերի: Նույն օրը բողոքի ակցիաներ անցկացվեցին նաև Հայաստանի այլ մարզերում: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ հաջորդ ցույցը կայանալու է հունիսի 19-ին: Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերն» ու էներգետիկայի ոլորտի մի շարք այլ ընկերություններ դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլէներգիայի սակագինը վերանայելու հայտով: Ըստ այդմ, առաջարկվում է 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն առաջարկվում է թանկացնել մինչև համապատասխանաբար 58.93 դրամի և 48.93 դրամ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |