Իսպանացի ճարտարապետներն առաջարկում են լողացող ֆերմաներ ստեղծել28 մայիսի 2015 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ըստ կանխատեսումների, մինչև 2050 թ. Երկիր մոլորակի ազգաբնակչությունը կհասնի 9,1 մլրդ, իսկ սնունդի պահանջարկը կաճի մոտ 70 տոկոսով: Բնակչության աճը, քաղաքների արագ զարգացումը, գյուղատնտեսական նշանակության հողերի ոչնչացումը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունները նոր մարտահրավերներ կառաջադրեն մարդկությանը: Այս ամենը պահանջում է նոր մոտեցումներ մշակել մարդկային կյանքի և շրջակա միջավայրի որակի բարձրացման հանդեպ: Որպես հիմք ընդունելով լողացող բազմամակարդակ ռազմավարությունը, որը համադրում է ակվամշակույթը, հիդրոպոնիկան և հելիոտեխնիկան, իսպանացի ճարտարապետներն առաջարկել են ավտոմատացված լողացող ֆերմաների հայեցակարգը, որոնք կտեղակայվեն կարիքավոր շրջանների հարևանությամբ: Իսպանական Forward Thinking Agriculture ընկերության մասնագետները մշակել են Smart Floating Farm (SFF) հայեցակարգը, ինչը թարգմանաբար նշանակում է «խելացի լողացող ֆերմա»: Լողացող ֆերմաներից յուրաքանչյուրը 3 մասնագիտացում կունենա` ձկնաբուծություն, գյուղմթերքի աճեցում և արևային էներգիայի կուտակում: Ստորին մակարդակում նախատեսվում է զբաղվել ձկնորսությամբ` որսը պետք է կազմի տարեկան մոտ 1,7 մլն տոննա: Այստեղ կլինեն ալիքային պատնեշներ, նավամատույցներ, ձկան պահպանման, փաթեթավորման և մշակման կետեր: Երկրորդ մակարդակը կհատկացվի հիդրոպոնիկային` առանց հողածածկույթի գյուղմթերքի աճեցման միջոցին: Բույսեի սնուցման համար հողի փոխարեն օգտագործվում է մաքրազատված և աղազրկված ջուրը: Ըստ հեղինակների հաշվարկների, այս մեթոդով հնարավոր կլինի արտադրել տարեկան 8,15 մլն կգ բանջարեղեն: Սարքավորումների համար էլեկտրականություն կտան արևային վահանակները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |