Իռլանդուհին հաղորդագրություն է ստացել հայ երիտասարդից 16 տարի առաջ ուղարկած նվերների համար28 մայիսի 2015 - 16:09 AMT PanARMENIAN.Net - 24-ամյա Քլեր Ֆեհին Իռլանդիայից 1999 թվականին նվերներով լի տուփ էր ուղարկել Հայաստանում բնակվող մի երեխայի: Տուփի մեջ կար նաև մի գրություն, որտեղ աղջիկը խնդրում էր նվերների նոր տիրոջն ուղարկել իր լուսանկարը: Իռլանդական Գոլուեյ քաղաքում բնակվող աղջիկը շուտով մոռացել էր իր խնդրանքի մասին, սակայն այս շաբաթ իր նվերները ստացած հայ երիտասարդը գտել է Քլերին Facebook-ում և ուղարկել նրան 16 տարի առաջ գրված նամակի լուսանկարը: Արսեն Խաչատրյան անունով երիտասարդն իր հաղորդագրության մեջ գրել է, որ միշտ ցանկացել էր գտնել նրան՝ նվերների համար իր երախտագիտությունն արտահայտելու համար: Աղջիկը 8 տարեկան էր, երբ գրել էր այդ նամակն ու դրել այն գունավոր մատիտներով, ձեռնոցներով, ատամի խոզանակներով և այլ իրերով լի տուփի մեջ, ապա այն ուղարկվել էր անբարենպաստ երկրներում ապրող երեխաներին, հաղորդում է իռլանդական Independent պարբերականը: «Այս առավոտ՝ 16 տարի անց, հաղորդագրություն ստացա Հայաստանում բնակվող մի երիտասարդից, որն այսքան տարի փնտրել էր ինձ, որպեսզի շնորհակալություն հայտնի նվերներով տուփի համար: Նա լուսանկարել է գրությունս և ուղարկել այն հաղորդագրությամբ»,- գրել էր իռլանդուհին ֆեյսբուքյան իրէջում: Հայ երիտասարդն իր հաղորդագրության մեջ գրել է, որ 15 տարի պահել էր այդ նամակը, որպեսզի գտներ այդ մեծահոգի կնոջը: «Եթե Դուք այդ կինը չեք, խնդրում եմ պատասխանեք ինձ, որպեսզի կարողանամ շարունակել որոնումներս»,- գրել է Խաչատրյանն իռլանդուհուն ուղղված նամակում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |