Շերը դարձել է Marc Jacobs-ի նոր դեմքը. Նա կհայտնվի աշուն-ձմեռ հավաքածուի լուքբուքում28 մայիսի 2015 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի դիզայներ Մարկ Ջեյքոբսնիր աշուն-ձմեռ հավաքածուի լուքբուքում նկարահանվելու է հրավիրել 69-ամյա հայազգի երգչուհի Շերին: Այդ մասին հայտնել է հենց ինքը՝ 52-ամյա դիզայներն Instagram-ի իր էջում՝ հրապարակելով առաջին լուսանկարը, գրում է Super-ը: «Զարմանալի ու հիասքանչ Շերը: Մեր աշուն-ձմեռ հավաքածուի համար լուսանկարի հեղինակը Դևիդ Սիմսն է, և սա միայն սկիզբն է»,- գրել է դիզայները: Շերի ու անվանի դիզայների գործակցության մասին խոսակցությունները սկսվեցին, երբ նրանք միասին ներկայացան Met Gala-ին՝ Կոստյումի ինստիտուտի երեկոյին: Այդ օրվա երգչուհու զգեստը Marc Jacobs-ի նոր հավաքածուից էր, նշում է Buro247-ը: Շերը (Շերիլին Սարգսյան) այն սակավաթիվ դերասաններից է, որոնք արժանացել են բոլոր մրցանակներին՝ «Օսկարի», «Գռեմմիի», «Էմմիի» և 3 «Ոսկե գլոբուսի»՝ կինոյում, երաժշտական և հեռուստատեսային ասպարեզում ունեցած նվաճումների համար: Նրա կարիերան սկսվեց, երբ նա ընդամենը 17 տարեկան էր: 1965-ին Շերը The Sonny and Cher դուետի կազմում ձայնագրեց I Got You Babe երգը: 1984-ին նա արժանացավ «Օսկարի» Silkwood ֆիլմում «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերի համար»: 1985-ին Mask ֆիլմը բերեց նրան Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղը», իսկ Moonstruck ֆիլմի համար նա «Օսկար» ստացավ «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում: 50-ամյա կարիերայի ընթացքում նա դարձավ փոփ-մշակույթի կուռքերից մեկը: Նա հայտնի է որպես առավելագույն քանակով ձայնագրություններ վաճառած երաժիշտներից մեկը: Ինչպես նշում է Times Live-ը, «Մադոննայից և Լեդի Գագայից առաջ ամերիկյան շոու-բիզնեսում կար Շերը»: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |