Կոնգրեսական Շերման. Արցախի ժողովուրդն ու կառավարությունը կարողացել են ժողովրդավարական հասարակություն կառուցել![]() 29 մայիսի 2015 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Չնայած դժվարություններին` Լեռնային Ղարաղբաի ժողովուրդն ու կառավարությունը կարողացել են սեղմ ժամկետում ժողովրդավարական և քաղաքացիական հասարակություն կառուցել: Այդ մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հայտարարության մեջ` ի պատասխան Արցախում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդների զեկույցին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը: Ըստ կոնգրեսականի, Արցախի ժողովուրդն ընդունեց ժողովրդավարական արժեքները Ղարաբաղում կառավարության ստեղծման պահից սկսած: Կոնգրեսականն ասել է, որ դիտորդները` ակադեմիկոսներ, գիտնականներ և ընտրական գործընթացների և մարդու իրավունքների գծով փորձագտներ, հայտարարեցին, որ ընտրություններն անցել են ըստ միջազգային չափանիշների և նշել են կանանց մասնակցությունն ամբողջ գործընթացին հավասար հիմունքներով: «Ես անհամբեր սպասում եմ Արցախի աջակցությանն ուղղված ջանքերի շարունակությանն ու ԱՄՆ և Արցախի միջև կապերի ամրապնդմանը»,-հայտարարել է նա, հայտնում է Armenia Today-ը: Մայիսի 3-ին Արցախում կայացած խորհրդարանակն ընտրությունների ընթացքում ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 102 042, իսկ քվեարկության մասնակիցների թիվը` 72 296 կամ ընտրողների ընդհանուր թվի 70, 8 տոկոսը: Տարածքային ոչ մի ընտրական հանձնաժողով ընտրությունների ընթացքի վերաբերյալ գրավոր դիմում-բողոք չի ստացել: «Կենտրոնական ընտրական հանձնաժողով է մուտքագրվել երեք բողոք կամ դիմում, որոնցից երկուսին հարցը կարգավորված է ի օգուտ դիմումատուների, իսկ մեկը քննարկման փուլում է», - ասել է Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: Ապրիլի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց հայտարարությունում, անդրադառնալով Արցախում սպասվող խորհրդարանական ընտրություններին, նշել են. «Հակամարտության համապարփակ կարգավորման գործում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դերն իր ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ մեր երեք երկրներից ոչ մեկը, ինչպես նաև որևէ այլ երկիր Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ և ինքնիշխան պետություն: Համապատասխանաբար մենք չեն ընդունում այս ընտրությունների արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա և շեշտում ենք, որ դրանք որևէ կերպ չեն կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների արդյունքները, որոնք նպատակ ունեն հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»: Ընտրությունների արդյունքում «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, կստանա 11 մանդատ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը՝ 1 մանդատ և այդ միակ պատգամավորը կլինի Հայկ Խանումյանը, «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը»՝ 4 մանդատ, «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը»՝ 4 մանդատ, «Շարժում 88» կուսակցությունը՝ 2 մանդատ, ասվում է ԼՂՀ ԿՀՎ հաղորդագրության մեջ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |